Ժողովուրդն արժան է նիկոլին, եթե կապված ու նստած է նրա քոլին, երբ սնվում է դրա թմրանյութից և իրականության զգացումը նրա բանականությունից այլևս զատված է...
«․․․ Չխառնակվե՛ք, եթե եղբայր կոչված մեկը պոռնիկ լինի, կամ կռապաշտ, կամ ագահ, կամ բամբասող, կամ հարբեցող, կամ հափշտակող, այդպիսի մեկի հետ անգամ հաց չուտե՛ք․․․ Վերացրե՛ք չարը ձեր միջից» (Ա Կորնթացիներին 5։11-13)...
Պատմում են, որ երբ Նապոլեոն Բոնապարտին հարցրել են, թե որն է աշխարհի ամենամեծ ուժը, նա պատասխանել է. «Աշխարհում կա երկու ուժ՝ սուրը և ոգին, և վերջիվերջո ոգին միշտ հաղթում է սրին»...
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ «Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»։
Այս հայտարարությամբ նա 44-օրյա պատերազմի արդյունքն ու Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունը ներկայացրել է նույն քաղաքական համատեքստում։ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ TRIPP-ը ոչ թե ինքնուրույն հայ-ամերիկյան նախագիծ է, այլ իր առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» շարունակությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հայտարարել է, որ Թուրքիա–Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնելու է Հայաստանի տարածքով, և որ այն «Զանգեզուրի միջանցքի մասն է»...