Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դարեր շարունակ հանդես է եկել ոչ սոսկ կրոնական կենտրոն, այլև որպես համազգային ինքնության և հոգևոր իշխանության առանցքային հաստատություն...
Երբ մարդու մեջ տեսնում եք այն գեղեցիկը, որով նա տարբերվում է մյուսներից, առանց վարանելու նրան ասացե՛ք այդ մասին։ Ձեր սրտից բխած անկեղծ գնահատականը նա հիշելու է և իր հետ տանելու է ամբողջ կյանքի ընթացքում...
«Եթե անարդար է, բնականաբար, բոլոր միջոցները պիտի կիրառենք, որ արդարությունը հաղթող լինի։ Եթե չհաջողեցինք, ինչպես մեր մյուս հոգևորականների պարագայում է, մենք նույնպես պատրաստ ենք այդ հանձնառությամբ կրելու այդ անարդար պատիժն ու որոշումը...
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ «Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»։
Այս հայտարարությամբ նա 44-օրյա պատերազմի արդյունքն ու Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունը ներկայացրել է նույն քաղաքական համատեքստում։ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ TRIPP-ը ոչ թե ինքնուրույն հայ-ամերիկյան նախագիծ է, այլ իր առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» շարունակությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հայտարարել է, որ Թուրքիա–Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնելու է Հայաստանի տարածքով, և որ այն «Զանգեզուրի միջանցքի մասն է»...