Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին, ի պատասխան Դոնալդ Թրամփի սպառնալիքի, թե Սպիտակ տունը լրջորեն դիտարկում է Իրանի դեմ ուժի կիրառման հնարավորությունը, ասել է. «Մեր Զինված ուժերը ուշադիր հետևում են բոլոր տեղաշարժերին և ոչ մի վայրկյան չեն կորցնում պաշտպանունակության ամրացման, ազգային ինքնիշխանության ու երկրի արժանապատվության պաշտպանության համար»:               
 

«Լավին՝ լավ, վատին՝ վատ» սկզբունքը լոյալ իշխանամետություն է

«Լավին՝ լավ, վատին՝ վատ» սկզբունքը լոյալ իշխանամետություն է
15.01.2026 | 16:05

Այս իշխանության քաղաքականության «լավին լավ ասենք, վատին՝ վատ» մոտեցումը քաղաքական չեզոքություն չէ, էլ չասեմ, որ ընդդիմադիր դիրքավորման տեսանկունից ինստիտուցիոնալ և քաղաքական քարոզչության կուրություն է։ Երբ դուք մերժում եք այս իշխանությանը, բայց նրանց օրոք ցանկացած կառավարելի, հաշվարկված և բացառապես իշխանության պահպանմանն ուղղված քայլ հրապարակավ գնահատում եք որպես «լավ», դուք փաստացի դառնում եք նրա օրակարգի հեռարձակողը ընդդիմադիր դիրքից, բայց՝ ընդդիմադիր շարքերում։

Այդ պահին դուք դադարում եք քննադատ ու պրոտեստանտ լինելուց և վերածվում եք իշխանության բարոյական ապահովագրության գործոնի և գործիքի։ Քաղաքականությունը իրադարձությունների կուտակում չէ, այն տրամաբանությունների համակարգ է։ Իսկ այս իշխանության յուրաքանչյուր «լավ» քայլ, եթե այն չի փոխում համակարգի ավտորիտար էությունը, չի վերականգնում ինստիտուցիոնալ հավասարակշռությունը և չի ծառայում հանրային ինքնիշխանությանը, լավ չէ, որքան էլ գեղեցիկ փաթեթավորմամբ ներկայացվի։

Խորհուրդ եմ տալիս հստակ տարբերակել՝ կառավարելի և բացառապես սեփական իշխանության շահի խոր հաշվարկով «նվերը» հանրային ձեռքբերումից:

Տարբերակել տակտիկական զիջումը համակարգային փոփոխությունից, որովհետև ձեր հրապարակային «լավ»-ը՝ ձեր խոսքի պատասխանատվությունն է, որը վաղ թե ուշ օգտագործվելու է իշխանության լեգիտիմացման համար։

Եթե դուք մերժում եք իշխանությանը, ապա մերժեք ոչ միայն նրա սխալները, այլև նրա մանիպուլյատիվ «ճիշտ»-երը։ Հակառակ դեպքում, դուք ոչ թե պայքարում եք իշխանության դեմ, այլ մասնակցում եք նրա բարոյական ինքնարդարացման գործընթացին։

«Լավին՝ լավ, վատին՝ վատ» սկզբունքը իշխանության դեմ քաղաքական պայքարում ոչ թե հակաքարոզչական կամ հակաքաղաքական մոտեցում է, այլ լոյալ իշխանամետություն, հնարավոր է, նաև՝ չգիտակցված: Այն չի քանդում իշխանության կեղծ նարատիվը, այլ կարգավորում ու մաքրում է այն՝ թողնելով իշխանությանը բարոյականորեն արդարացված և քաղաքականապես լեգիտիմացված, եթե նույնիսկ ձեր նպատակը դա չէ:

P.S. Վերադարձած գերիների ընտանիքների աչքը լույս:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1310

Մեկնաբանություններ