ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Թվերն ավելի խոսուն են, քան իշխանությունների քաղաքական բարբաջանքներն ու «հաղթական» հայտարարությունները. 2

Թվերն ավելի խոսուն են, քան  իշխանությունների քաղաքական բարբաջանքներն ու «հաղթական» հայտարարությունները. 2
08.11.2025 | 14:10

Սկիզբը՝ այստեղ

Դիտարկում 1 Տնտեսական ակտիվության՝ 76% աճ հաղթակա՞ն թիվ, թե՞ վտանգավոր հանգստություն

Կառավարությունը ջերմեռանդորեն կրկնում է՝ «տնտեսական ակտիվությունը 7․6% է, աճը բարձր է»։ Բայց եթե նայենք թվերի խորքը, պատկերն այդքան վարդագույն չէ։

ՏԱՑ-ի այս աճին ամենամեծ նպաստումն ունեն ծառայությունները, առևտուրը և շինարարությունը, մինչդեռ արդյունաբերությունը տարվա ինը ամիսը փակել է –5․7% կուտակային անկմամբ։

Սեպտեմբերյան 10․1% արդյունաբերական «վերակենդանացումը» իրականում գալիս է մեկ ենթաճյուղից՝ «հիմնական մետաղների արտադրություն», որի մեջ տարիներ շարունակ հաշվառվում է ոսկու վերաարտահանումը։ Այլ խոսքով՝ մենք չունենք նոր գործարաններ, նոր տեխնոլոգիական արտադրություններ, այլ ունենք նախկին վերաարտահանման «շարժումների» բազայի էֆեկտ։

Երբ երկրի տնտեսական աճը կառուցվում է ծառայությունների, շինարարության, առևտրի և մեկ-երկու մետաղական ենթաճյուղի վրա՝ առանց արդյունաբերական հիմքի և արտահանման շարժիչի, սա հաղթական պատմություն չէ․ սա խոցելի և ոչ կայուն տնտեսություն է, որը կախված է արտաքին շուկաներից «ներթափանցող» գործոններով պայմանավորված պահի պատահական բարենպաստ, ժամանակավոր և անհուսալի հետևանքներից։

Հարցը, որը պետք է տանք ինքներս մեզ․ այս աճը կարո՞ղ է պաշտպանել Հայաստանի տնտեսական անվտանգությունն ու քաղաքացիների բարեկեցությունը՝ երկարաժամկետ հեռանկարում։

Շարունակելի

Դավիթ Անանյան

#ԹվերիԵտևում #ՀայաստանիՏնտեսություն

Դիտվել է՝ 3469

Մեկնաբանություններ