ԱՄՆ-ը մերժել է Իրանի հարստացված ուրանը Ռուսաստան փոխանցելու Ռուսաստանի առաջարկը, ընդ որում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերադառնալ այդ նախաձեռնության քննարկմանը՝ India Today-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պուտինի առաջարկը, ինչին համաձայն էր Իրանը, բավականին լավ լուծում կարող էր լինել»,- հավելել է Պեսկովը։               
 

Մերձավոր Արևելքում պատերազմներն ու ռազմական գործողությունները շատ հեռու են դադար առնելուց

Մերձավոր Արևելքում պատերազմներն ու ռազմական գործողությունները շատ հեռու են դադար առնելուց
07.02.2026 | 15:01

ԱՄՆ-ում և Եվրոպայում Մերձավոր Արևելքն ընդունված է անվանել բարդ և դժվար գոտի։ Մերձավոր Արևելքը բարդ ու դժվար է նրա համար, քանի որ էթնիկ և կրոնական բազմազանությունը թույլ չի տալիս որևէ «դրսի» ուժի լիակատար վերահսկողություն։ Այս բազմազանությունը հաշտ-համերաշխ, համակերպված ապրում է, բայց երբ այդ ուժերը փորձում են անցնել վերահսկողության քաղաքականության, իսկույն սկսվում են կրոնական, էթնիկ բախումներ, ինչն էլ ավելի բարդացնում ու անլուծելի է դարձնում իրավիճակը։

Այս օրերին շատերը կանխատեսում էին, որ ԱՄՆ-ը Իրանին կհարվածի, սակայն դա տեղի չունեցավ և դժվար էլ տեղի ունենա։ ԱՄՆ-ին հարկավոր չէ Իրանում իշխանափոխություն, այլ հարկավոր է ավելի կանխատեսելի, համագործակցող Իրան։ Պետք է ասեմ, որ Իրան-ԱՄՆ բանակցություններին բավականին խանդով են վերաբերվում Թուրքիայում։ Բնականաբար, սա չի բխում Թուրքիայի շահերից, քանի որ կարևոր միջնորդական դերից Իրանը դուրս է թողել Թուրքիային։ ԱՄՆ-ը և Իրանը ինչ էլ պայմանավորվեն, պետք է ֆիքսենք, որ միևնույն է, դա վերջնական չէ, որ Մերձավոր Արևելքում պատերազմներն ու ռազմական գործողությունները շատ հեռու են դադար առնելուց։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 6920

Մեկնաբանություններ