Հայաստանին փորձում են ներքաշել հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին որքան հնարավոր է շատ ցավ պատճառելու նպատակով՝ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Արևմուտքը փորձում է մեր դաշնակիցներին բաժանել իրարից, սկսելով առաջին հերթին մեր հարևաններից, ինչպես դա արեցին Վրաստանի և Մոլդովայի հետ, ինչպես հիմա անում են Ուկրաինայի հետ, և ինչպես հիմա փորձում են Հայաստանին ներքաշել նույն սխալ տրամաբանության մեջ»,- ընդգծել է Լավրովը:               
 

Եթե Հայ ժողովուրդը «թավշյա հեղափոխության» բերած արժեզրկումներին դիմագրավելու իմունիտետ ունենար

Եթե Հայ ժողովուրդը «թավշյա հեղափոխության» բերած արժեզրկումներին դիմագրավելու  իմունիտետ ունենար
03.05.2026 | 20:25

Ես կույր չեմ և տեսնում եմ մեր կյանքում տեղի ունեցող դրական փոփոխությունները և այդքան չէի անհանգստանա «Նիկոլ Փաշինյան» երևույթի ու նրա «Թավշյա հեղափոխության» բերած արժեզրկման վտանգներից, եթե Հայ ժողովուրդը այդ արժեզրկումներին դեմ-հանդիման իմունիտետ դրսևորել կարողանար ու պինդ լիներ իր ժայռերի պես։ Բայց ես հակառակն եմ տեսնում։

Ես միշտ զարմացել եմ այն փաստից, որ մի քանի տասնյակ հազար, անընտանիք, անունեցվածք թուրք զինվորներ գրավել են Քրիստոնեության պատվար-կայսրություն հանդիսացող, ութ միլիոն բնակչություն ունեցող (այդ բնակչության կեսը հայեր էին) հզորագույն Բյուզանդիան, և անտրոպոլոգիական առումով, Հայ ու հույն հանդիսացող` բնիկ, տեղացի ժողովուրդն ու ազգերը մեկ-երկու դար հետո թրքացել են և այսօր էլ իրենց թուրք են համարում։ Նայում ես նրանց դեմքերին, տեսնում ես, որ շեղաչք չեն, որ մարդաբանորեն ասիական են, տեղական, սակայն իմունիտետի բացակայության պատճառով թուրք են դարձել։

Հիմա, այսօրվա Հայաստանը դեռևս չգրավված, դեռևս հեռու մոնղոլական կամ սելջուկյան էքսպանսիայից, ընդամենը մեկ մարդու պատճառով, այն էլ՝ Հայ մարդու, մեզանից մեկի, մեզ նման, սակայն, վարչապետ դարձածի պատճառով, թրքահարմարվողականության նշաններ է ցույց տալիս, այն էլ այն աստիճանի, որ ամաչում ենք նայել Խոր Վիրապին` Արարատի պաստառի վրա, որ ամաչում ենք դիմել` պարոն Արարատ, ու այլևս պարոն Արագած պիտի ասենք արտաքին գործոց նախարարին։ Ու պետություն կոչվածը ձայնը փորում, հանձինս գիտնականների, նրանց ակադեմիական կառույցների ու անվտանգային ինստիտուտների, բարձրագույն դպրոցների ու մշակութային հաստատությունների, պապանձված հետևում է, թե ինչպես են աշխատանքից հեռացնում խիղճ ունեցող մի պաշտոնյա տիկնոջ` այն բանի համար, որ նա օտար մի քաղաքական գործչի Արցախի բնաջնջման մասին ճշմարտություն պարունակող գիրք է նվիրել։

Մենք սկսել ենք սիրել, տրվել թուրքերին՝ առանց նվաճվելու։ Աստված պահապան մեր ազգին։ Բայց, որ հակառակը եղավ, ի՞նչ է լինելու մեր վիճակը։

Մի ծայրում մենք ենք, մեր ցավերի հետ,

Մյուսում Աստված, աննյութ, անմարմին,

Ու ժամանակի գետն էլ, տան կողքով

Մերթ հեկեկում է, ապտակում ափին,

Մերթ խելագարի նման հռհռում,

Հիմքը քանդում է։

Մաքուր է օդը, երկինքը՝ պարզկա,

Ու լավն են մարդիկ լեռնախոհ երկրում,

Սակայն կարծես թե անվերջ է, չկա

Որևէ իմաստ այս խենթ շուրջպարում,

Երբ լվանում են բիրտ ալիքները՝

Հին արժեքները։

Սակայն քարափս քարից էլ պինդ է,

Հազարամյակներ հողմածեծ, կոպիտ,

Ու երակներում գիժ գինի, խինդ է,

Ցավի արգանդում պահ տված ժպիտ,

Քանզի կտրտված մեր տոհմածառի

Արմատը խորն է։

Ու չգիտակցված, երկնատուր գաղտնիք

Կա մեր աչքերի անծիր օվկիանում,

Որ ուր էլ լինենք, անգամ անտանիք,

Իրար ենք փնտրում, իրար բարձրացնում,

Իրար պատահած, խորտակում, նաև,

Ահա և ցավս։

Ուստի ոգեղեն Ձեզ կոչ եմ անում,

Լինենք ինքնաբավ, իրարով հպարտ,

Ու քարափների քիմքին կառուցված

Մեր տունը դառնանք, որ լինենք անպարտ,

Որ մեզ սիրելով, աշխարհը սիրենք,

Եվ ելքը՝ սա է։

Դավիթ Վանյան

Դեպի Արարատ

Դիտվել է՝ 3518

Մեկնաբանություններ