Դիրքում քնելը` լինի օրապահ, լինի պարեկ, լինի ժամապահ, լինի մարտական դիրքի դիրքապահ, լինի այլ ծառայության` անցակետի հերթապահ և այլն, քնելը միշտ, բոլոր ժամանակներում` խաղաղ թե պատերազմի, նույն կերպ է կանոնակարգվում...
@armnationalfront տելեգրամյան ալիքը հիշեցնում է կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի հոխորտանքը, թե «Տիգրանաշենին (Քյարքիին) ոչինչ չի սպառնում» և այդ լուրը «բստրողներին» հրավիրում է խաշի...
Պետությունը կործանվում է , երբ իշխանության 3 ճյուղերը ապօրինի կերպով կենտրոնացած են մեկ անձի ձեռքին, ով ոչ հիմնավոր կրթություն ունի, ոչ՝ կառավարելու փորձ, շոուներով և մանիպուլյացիաներով հանրության ուշադրությունը շեղում է մեծ հիմնախնդիրներից...
Անկախության Հռչակագիրը ՀՀ գոյությունն ու վավերականությունը փաստող եզակի փաստաթուղթն է, որը ուղիղ 8 տարի Նիկոլ Փաշինյանը ստորաբար ու ինքնամոռաց փորձում է արմատախիլ անել հանրային ու պետական գիտակցությունից և պղծել դրա իմաստը...
Կարելի է անկախության մասին տարբեր պատկերացումներ ունենալ: Կարելի է բանավիճել, թե ո՞րն է ժամանակակից աշխարհում իրական անկախությունը, և առհասարակ կա՞ն նման երկրներ...
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ «Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»։
Այս հայտարարությամբ նա 44-օրյա պատերազմի արդյունքն ու Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունը ներկայացրել է նույն քաղաքական համատեքստում։ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ TRIPP-ը ոչ թե ինքնուրույն հայ-ամերիկյան նախագիծ է, այլ իր առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» շարունակությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հայտարարել է, որ Թուրքիա–Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնելու է Հայաստանի տարածքով, և որ այն «Զանգեզուրի միջանցքի մասն է»...