Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Սուրենյանցն իր հասցեն կտա

Սուրենյանցն իր հասցեն կտա
27.09.2013 | 15:35

Քիչ առաջ irates.am-ի խմբագրություն զանգահարեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը և տեղեկացրեց, որ ինքն ամենևին էլ «փախած» չէ ու ոչ մի խնդիր չունի, եթե դատարանը նման որոշում է կայացրել, թող իրականացնեն: «Ես ոչ մի խնդիր չունեմ, թող գան ձերբակալեն: Եթե դատարանն էդպիսի որոշում է կայացրել, թող իրականացնեն: Ես փախած չեմ, զանգեն, իմ հասցեն կասեմ»,- irates.am-ի հետ զրույցում ասաց Սուրենյանցը: Հարցին, թե ինչով է պայմանավորված այս որոշումը, քաղաքագետը հեգնանքով պատասխանեց. «Ինչ-որ մեկին իմ ժպիտը դուր չի եկել»: Հիշեցնենք, որ այսօր Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, Մխիթար Պապոյանի գլխավորությամբ, որոշում է կայացրել հետախուզում հայտարարել և կալանավորել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1566

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ