Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Վարչապետը զանգել է Արամ Մանուկյանին

Վարչապետը զանգել է Արամ Մանուկյանին
04.10.2013 | 13:44

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, երբ Արամ Մանուկյանը հերթական անգամ գազի թանկացման պայմանագիրն էր պահանջում հրապարակել, վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ նման պայմանագիր դեռևս չկա: Այս հայտարարությունը բուռն քննարկման առիթ է դարձել քաղաքական և հասարակական դաշտում: Այսօր լրագրողներին Արամ Մանուկյանը խնդրում էր, որ օգնեն իրեն «գլուխ հանել», թե նման պարագայում ինչպես է գազի գինը բարձրացել: «Նիստից հետո տասը րոպե վարչապետի հետ զրուցել ենք, բոլոր մանրամասնություններով: Ինքը ինձ համոզում էր, որ այո, այդպես է եղել, որ պայմանագիր չի եղել, բայց գազի գինը բարձրացել է: Հավատացեք` լուրջ էր, սթափ: Ավելի շփոթվեցի, որովհետև Հովիկ Աբրահամյանն էլ ասաց` ո՞նց կարող է գազի գինն առանց պայմանագրի թանկանա»,- հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամը` տեղեկացնելով, որ երեկ իրեն զանգել է վարչապետը և հարցրել է, թե ինչ պայմանագիր է նա ուզում: «Ասացի` Տիգրան, ես վեց ամիս է պառլամենտում պատռվում եմ` գազի սակագնի բարձրացման պայմանագիրն եմ ուզում, ասաց` դու պետական պայմանագրի մասի՞ն ես ասում: Ասաց, որ երկու սուբյեկտ ստորագրել են: Չէ՞ որ սուբյեկտներից մեկի սեփականատերը Հայաստանն է, բայց դուք պայմանագիրը չեք տալիս: Ասացի, Տիգրան, եթե չես տալու, Ռուսաստանից կուզեմ: Ասաց` ճշտեմ, նորից կզանգեմ, բայց չզանգեց»,- նշեց ընդդիմադիր գործիչը` հավելելով, որ կա երկու տարբերակ. Կամ պայմանագիր գոյություն չունի ու ապօրինի են թանկացրել գազը, կամ այն թաքցնում են:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2436

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ