Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Լրագրողները ՀՀԿ-ին «վնաս» են

Լրագրողները ՀՀԿ-ին «վնաս» են
10.12.2013 | 15:34

Վերջերս ՀՀԿ-ում տարօրինակ բաներ են կատարվում: ՈՒ պարզվում է, որ այդ ամենի մեղավորը լրագրողներն են: Լրագրողները խանգարում են երկրի առաջընթացին, խորացնում աղքատության մակարդակը, բացասական մթնոլորտ ստեղծում ու պատգամավորներին դրդում «դեմ» քվեարկել հանրօգուտ օրենքներին:

Օրերս Գալուստ Գրիգորիչն էր սրտնեղել ու որոշել ԱԺ-ում թողնել միայն «ճիշտ» լրագրողներին, մյուսներին զրկել հավատարմագրումից: Այսօր Մանվել Բադեյանն էլ լրագրողներին համարում է «պլենդուզից ցածր» մակարդակ ունեցող մարդիկ, որոնք անընդհատ «յազվայություն» են անում: Ավելին, պատգամավորը թերթերում ոչ մի խելացի հոդված չի գտնում ու պահանջում է իրեն «ախմախ» հարցեր չտալ, քանի որ պատգամավորը լրագրողից «մի գլուխ» բարձր է:
Առաջիկայում հավանաբար ՀՀԿ-ում լրագրողների նոր «դաստիարակ» ի հայտ կգա, քանի որ երևում է, որ այս կուսակցությունում գնալով նման գաղջ մթնոլորտ ստեղծող լրագրողների դեմ պայքարի «ուղղություն» է ստեղծվում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1902

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ