Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

ԱՄՆ-ը կրկին «գրոհում» է

ԱՄՆ-ը կրկին  «գրոհում» է
08.07.2014 | 00:55

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի ձգձգմանը զուգահեռ այստեղ բավականին ակտիվացել է ԱՄՆ-ը՝ իր պաշտոնյաների գործողություններով և հայտարարություններով։ Վերլուծաբանների պնդմամբ՝ ամերիկյան դիվանագիտությունը շատ նուրբ է ու աննահանջ, ուստի նրանք ամեն ինչ անում են, որ Հայաստանում, այդուհանդերձ, ռուսական ազդեցությունը հնարավորինս քիչ լինի։
Այս առնչությամբ ամերիկացիները չեն խնայում ոչինչ ու փորձում են ներգրավված լինել ոչ միայն քաղաքական, հասարակական տարբեր ոլորտներում, այլև տնտեսական ինչ-ինչ գործարքներում։ Ըստ մեր աղբյուրի, առաջիկայում ԱՄՆ-ն կփորձի տնտեսությունում իր ներկայությունն ավելացնել՝ ձեռք «գցելով» «հատուկ» նշանակության օբյեկտներ։
Եթե Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշման սկզբնական փուլում արևմտյան պաշտոնյաները բուռն արձագանքեցին և, այսպես ասած, հակագրոհ կազմակերպեցին, իրավիճակն այսօր փոխվել է, և լուրջ դիմակայություն կա ռուս-ամերիկյան տանդեմում։ ԱՄՆ-ի դեսպանատանը մոտ կանգնած մեր աղբյուրի հավաստմամբ՝ ԱՄՆ-ը Հայաստանից երբեք չի հրաժարվի ու մինչև վերջ տանելու է իր խաղը՝ հնարավորինս մեծ օգուտներ քաղելով։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 574

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ