ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ՌԴ Պետդումայի ընտրությունների մասին: «Ընտրությունների արդյունքը կլինի ընդհանուր պատասխանն այն ուժերին, որոնք ցանկանում են թուլացնել Ռուսաստանը, կասեցնել նրա զարգացումը, զրկել մեզ ինքնիշխանությունից և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքից։ Իսկ նոր շրջանների՝ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները, Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո առաջին անգամ, կմասնակցեն Պետդումայի ընտրություններին»,-նշել է նա։               
 

Ինչու՞ ենք մեր թվային-տեղեկատվական անվտանգության ապահովումը տակավին կապում ցամաքային մալուխի հետ

Ինչու՞ ենք մեր թվային-տեղեկատվական անվտանգության ապահովումը տակավին կապում ցամաքային մալուխի հետ
22.06.2026 | 19:32

Որքան հասկանում եմ՝ «Տելեկոմ Արմենիայի» ու «Ազերտելեկոմի» միջև կնքված համաձայնագրի նպատակն է ինտերնետի մատակարարում ապահովել դեպի Նախիջևան:

Մասնագետներն ասում են՝ մեզ համար էլ ձևավորվում է ռեզերվային գիծ: Օրինակ, եթե Վրաստանից եկող մալուխը հերթական անգամ վնասվի, ապա մենք կունենանք ինտերնետի այլընտրանքային աղբյուր:

Հարց է առաջանում. ինչու՞ ենք մենք մեր թվային-տեղեկատվական անվտանգության ապահովումը տակավին կապում ցամաքային մալուխի հետ, եթե 2025-ին միացել ենք Starlink արբանյակային համակարգին: Վերջինս, ինչպես գիտենք, ունի մի շարք ռազմավարական առավելություններ ցամաքային կաբելային ինտերնետի համեմատ:

Հարցն ունի նաև գեոքաղաքական բաղադիչ, որն այս պատմության մեջ, ըստ իս, առանցքային է:

Փաստացի՝ Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան, ինչն առավել քան տեղավորվում է, այսպես կոչված, «միջանցքային տրամաբանության» մեջ: Վերջինս, ինչպես գիտենք, չի սահմանափակվում միայն ցամաքային տրանսպորտային հաղորդակցություններով, այլ ենթադրում է նաև էներգետիկ, թվային և այլ տեսակի հաղորդակցային երթուղիներ:

Ուստի, առանց երկկողմ հարաբերությունների ու սահմանային հարցերի կարգավորման, նման ենթակառուցվածքային նախագծերն ավելի շուտ ռիսկեր ու սպառնալիքներ են պարունակում Հայաստանի համար, քան՝ այլընտրանքային հնարավորություններ:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 6273

Մեկնաբանություններ