Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուքից առաջացած արյան հետքերը մաքրելու համար հավաքարարների 100-հոգանոց խումբ է բերվել

Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուքից առաջացած արյան հետքերը մաքրելու համար հավաքարարների 100-հոգանոց խումբ է բերվել
17.02.2014 | 16:23

Փետրվարի 14-ին Թուրքիայի խորհրդարանում իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունների պատգամավորների ծեծկռտուքից հետո խորհրդարանում արյան հետքերը վերացնելու համար բերվել է 100 հոգուց բաղկացած հավաքարարների խումբ: Այս մասին հայտնում է թուրքական Sozcu պարբերականը: Պարբերականը նշել է, որ թեև հավաքարարներին հաջողվել է ջնջել ծեծկռտուքից առաջացած արյան հետքերը, սակայն այդ խայտառակ տեսարանի հետքերը ժողովրդի հիշողությունից ջնջել չի հաջողվել: Հիշեցնենք` երկու օր առաջ տեղի ունեցած ծեծկռտուքից մարմնական վնասվածքներ են ստացել երեք պատգամավոր: Ընդդիմադիր թևից` «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Ալի Իհսան Քյոքթուրքը քթի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Նշվում է նաև, որ թուրքական խորհրդարանում նման դեպքերը հաճախակի են և կրքերն հանգստացնելու համար թուրք պատգամավորներն անմիջապես ձեռնամարտի են անցնում:

Դիտվել է՝ 3020

Մեկնաբանություններ