Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Ազգային միտքն է ազգային խնդիրների լուծման բանալին

Ազգային միտքն է ազգային խնդիրների լուծման բանալին
14.03.2026 | 11:23

Մի հոլովակ ընկավ աչքովս, որտեղ երիտասարդ ուսանողուհին պնդում էր, թե Սասունցի Դավիթը «կապիտալ» չուներ՝ ակնարկելով Սամվել Կարապետյանի «այիբը»։ Կից ներկայացնում եմ Սասունցի Դավթի «կապիտալի» հայտարարագիրը՝

«Դավիթ իր հաբգա՛ն լցեց ոսկին, կապեց մեջքին,

Էն մորթոտած մալի կաշիք ու գըլուխներ

Լցեց մեջ էնոնց պղնձին,

Ոսկի լցրեց մեջ պղնձին,

Կոպալն անցրեց պղնձի կանթ,

Թալեց իրեն ուսի վերան…»։

Ավելին՝ Դավիթը վիճում էր հորեղբոր հետ, որ վերջինս անկարող է հաշվել Սասնա ոսկին, և պետք է իրեն տա այդ իրավունքը։

Վերացարկվելով անձանցից և դիտարկելով երևույթը՝ պետք է արձանագրենք, որ երբ ազգային կրթությունը չունի բավարար խորություն և ենթակառուցվածքային հզորություն, դրա փոխարեն վակուումը լցվում է դրսի նեոգաղութատիրական կաղապարներով, որոնք որևէ առնչություն չունեն մեր մարտահրավերների և դրանց լուծումների հետ։ Ազգային միտքն է ազգային խնդիրների լուծման բանալին։

Էդգար Էլբակյան

Դիտվել է՝ 3415

Մեկնաբանություններ