ԱՄՆ-ը մերժել է Իրանի հարստացված ուրանը Ռուսաստան փոխանցելու Ռուսաստանի առաջարկը, ընդ որում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերադառնալ այդ նախաձեռնության քննարկմանը՝ India Today-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պուտինի առաջարկը, ինչին համաձայն էր Իրանը, բավականին լավ լուծում կարող էր լինել»,- հավելել է Պեսկովը։               
 

Ինչու՞ են նիկոլականները մի ուրիշ կարգի ատում Քոչարյանին

Ինչու՞ են նիկոլականները մի ուրիշ կարգի ատում Քոչարյանին
13.04.2026 | 18:18

Հենոն` Հենրիկ Մխիթարյանը, այսօր աշխարհի ամենաճանաչված հայազգի ֆուտբոլիստն է: Մերժված է նիկոլականների կողմից:

Լևոն Արոնյանն այսօր աշխարհի ամենաուժեղ հայազգի շախմատիստն է: Մերժվեց և հեռացավ Հայաստանից:

Ուզեք թե չուզեք, Մարգարիտա Սիմոնյանն այսօր աշխարհի ամենաազդեցիկ հայազգի ժուռնալիստն է: Ատված է նիկոլականների կողմից, այս դեպքում՝ փոխադարձ:

Հրանտ Բագրատյանն այսօր աշխարհում հայազգի ամենալուրջ տնտեսագետն է, մեգաէկոնոմիկայի տեսության ամենաուժեղ մասնագետներից մեկն աշխարհում: Մերժված է նիկոլականների կողմից:

Սամվել Կարապետյանն այսօր համարվում է աշպարհի ամենահարուստ հայազգի բիզնեսմենը: Կալանավորված է նիկոլականների կողմից:

Արարատ լեռը հայ ազգի ամենաթանկ սիմվոլն է: Մերժված է նիկոլականների կողմից:

Ցեղասպանությունը հայության ամենաողբերգական էջն է՝ իր սրբացված նահատակներով: Մերժվում է նիկոլականների կողմից:

Արցախը հայության վերջին տասնամյակների նպատակն էր: Մերժված է նիկոլականների կողմից:

Արցախյան հաղթանակը հայության վերջին տասնամյակների հպարտությունն էր: Ջնջվում է նիկոլականների կողմից:

Էլի կարելի է շարունակել:

Դե հիմա մտածեք՝ բա ո՞նց չատեն Քոչարյանին, ով միակ մարդն է, որ ղեկավարել է և՛ Արցախը, և՛ Հայաստանը: Ու երկուսն էլ նրա կառավարման ժամանակներում անընդհատ առաջ են գնացել, զարգացում են ապրել:

Իհարկե պիտի ատեն: Ու ոչ միայն բացահայտ նիկոլականները, նաև՝ թաքունները:

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 790

Մեկնաբանություններ