Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Աղոթարան

Աղոթարան
08.05.2025 | 00:01
Օգնիր ինձ, Տեր,
օգնիր մեղմել ձայնս, երբ խոսում եմ,
օգնիր գտնել լռությունը, իմ մեջ և ինձնից դուրս,
օգնիր լսել շշուկով ասված խոսքերը,
օգնիր զգալ հազիվ բացված ծաղկի բույրը,
օգնիր զանազանել բարին չարից,
օգնիր բարի խոսքեր ասելու, մի՛շտ,
օգնիր օրհնելու, չարախոսելու ու անիծելու փոխարեն,
օգնիր խորապես հասկանալ մարդկանց սրտերում թաքնված երազներն ու փափագները,
օգնիր ծունկի գալու Քո Սուրբ Մարմնի առաջ,
օգնիր լինելու մի մարդ, որի ձեռքերը կոպտացել են աշխատանքից, բայց որի սիրտը փափկել է սիրուց,
օգնիր տեսնել և միշտ ընդունել սխալներս,
օգնիր կյանքիցս իսպառ ջնջել հպարտությունն ու գոռոզությունը,
օգնիր ամեն օր կրել իմ խաչը,
օգնիր ճանաչել Քեզ յուրաքանչյուր մարդու դեմքում,
օգնիր սիրել կնոջս (ամուսնուս) հավիտենական և միշտ նոր սիրով,
օգնիր հասկանալ և ընդունել, որ զավակներս ինձ պատկանող ապրանք չեն,
օգնիր ամենուր լինել Քո բերկրանքի արտահայտությունը,
օգնիր ինձ, Տեր, միշտ ճանաչելու Քո ձայնը։
Ամեն։
Դիտվել է՝ 4314

Մեկնաբանություններ