Անդրադառնալով «Խաղաղության խորհրդին» Ֆրանսիայի նախագահ Մակրոնի չմիանալու որոշմանը՝ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հեգնել է. «Նա ոչ մեկին պետք չէ, որովհետև շատ շուտով կլքի իր պաշտոնը: Եթե նրանք թշնամանք դրսևորեն, ես 200%-անոց մաքսատուրք կսահմանեմ նրա գինիների և շամպայնի վրա, և նա կմիանա»:               
 

Չորրորդ համաշխարհային խաղաղությունը հազարամյակներ կտևի

Չորրորդ համաշխարհային խաղաղությունը հազարամյակներ կտևի
17.06.2025 | 21:45

Դե, ի՜նչ, կարծես թե Երրորդ համաշխարհային պատերազմը չի ուզում սկսվել։ Շատերը հիասթափված են, բայց մարդ կա՝ դեռ հույս ունի, սպասում ա՝ ո՜նց թե, բա իր հանճարեղ կանխատեսումը սուտ դուրս գա՞։

Մի բան չեմ հասկանում՝ ու՞մ ա պետք էդ կանխատեսումը, եթե դրա մասին ոչ ոք չի իմանալու։ Որովհետև, ես չգիտեմ, թե որքան կտևի Երրորդ համաշխարհային պատերազմը, բայց գիտեմ, որ դրան հաջորդած Չորրորդ համաշխարհային խաղաղությունը հազարամյակներ կտևի։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 6343

Մեկնաբանություններ