Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինչպես Թեհրանում գտնվող դեսպանատունը, այնպես էլ Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսությունը տարհանելու ուղղությամբ: «Հաշվի առնելով տեղի ունեցող զարգացումները՝ մարդկանց կյանքը չպետք է վտանգի ենթարկվի»,- ասել է Բայրամովը:               
 

ԱՄՆ-Իսրայել տանդեմին կհաջողվի՞ Ադրբեջանը ներքաշել Իրանի դեմ ցամաքային գործողությունների մեջ

ԱՄՆ-Իսրայել տանդեմին կհաջողվի՞ Ադրբեջանը ներքաշել Իրանի դեմ ցամաքային գործողությունների մեջ
06.03.2026 | 18:38

Սկզբից Իրանում հակաիշխանական ցույցեր են կազմակերպվում, Իրանի իշխանությունը շատ կոշտ կերպով լռեցնում է բողոքի ակցիայները, որոնք ակնհայտորեն դրսից էին կազմակերպվել։

Ի սկզբանե նպատակ չի էլ եղել այդ ցույցերի միջոցով հասնել հաջողության, դրսի ուժերին հարկավոր է եղել, որ Իրանի իշխանությունը շատ կոշտ միջոցներ ձեռնարկի, որպեսզի բողոքողների թիվն ավելանա։

Այնուհետև անցնում են հաջորդ արարին։

Սկսվում է Իրանի վրա օդային հարձակում, որի ընթացքում ԱՄՆ-ից, ամենաբարձր մակարդակով, Իրանի ժողովրդին կոչ են անում դուրս գալ փողոց ու տապալել օրվա իշխանությանը։ Այս կոչը հնչում է մի քանի օր շարունակ։

Քանի որ Իրանի ժողովուրդը ականջալուր չի լինում, ավելին՝ համախմբվում է հոգևոր առաջնորի սպանության պատճառով, անցնում են հաջորդ արարին։

Փորձում են ցամաքային ներխուժում իրականացնել, որպեսզի թուլացնեն Իրանի դիմադրողականությունը։ Քրդերի հետ սկսում են բանակցել, համոզել, բայց ինչպես միշտ, անմիաբան քրդերը ընդհանուր հայտարարի չեն գալիս ո՛չ առաջարկվող լայնածավալ հարձակման կառավարման, ո՛չ էլ խոստացվող ինքնավարության կառավարման շուրջ, և տապալվում է այս պլանը ևս։ Սակայն ուժի մեջ է մտնում փոքրաթիվ ապստամբ քրդերի պարտիզանական հարձակումների թեման։

Անցում է կատարվում հաջորդ արարին։ Փորձ է կատարվում Թուրքիային իր ներուժով ներգրավել՝ օգտագործելով իրանական հրթիռի պատրվակը։ Սակայն Թուրքիան ևս հրաժարվում է մտնել խաղի մեջ, քանի որ ԱՄՆ-ը և Սիրիան խաղարկել էին Թուրքիայի համար կարմիր գիծ հանդիսացող քրդական թեման։ Քրդական թեման Թուրքիայի համար ևս զգայուն թեմա է՝ աքիլեսյան գարշապար, դրա համար Իրանի դեմ գործողությունը քրդաբնակ շրջաններով չի բխում Թուրքիայի շահերից: Այդ ապստամբության, անկախության, անջատողականության տրամադրությունները կարող են ծավալվել նաև Թուրքիայում։

Հաջորդ արարն արդեն Ադրբեջանն է։ Վերը նշված քուրդ ապստամբ-պարտիզանների ձեռքով ԱՄՆ-Իսրայել տանդեմը թիրախավորում է Նախիջևանի օդանավակայանը։ Ի դեպ, այստեղ Բաքվի բռնապետը ցուցաբերում է անխոհեմություն և համագործակցում է սցենարը խաղարկողների հետ, չի հետևում իր ավագ եղբոր օրինակին։ Չի հետևում, քանի որ Իրանի նկատմամբ ունի տարածքային նկրտումներ և կարող է մեկընդմիշտ լուծել Ադրբեջանի և Նախիջևանի ցամաքային կապի հարցը, եթե թուլանա Իրանը։

Քանի որ այս սցենարին ի սկզբանե կողմ է եղել Բաքվի բռնապետը, այն մինչև այս պահը ակտուալ է, դեռ թեման զարգացվում է։

Կարծում եմ՝ մինչև վաղը պարզ կլինի՝ արդյոք Թուրքիան կկարողանա՞ Ադրբեջանին հետ պահել անխոհեմ քայլից, թե՞ ամեն դեպքում ԱՄՆ-Իսրայել տանդեմին կհաջողվի Ադրբեջանը ներքաշել Իրանի դեմ ցամաքային գործողությունների մեջ, որպեսզի Իրանի դիմադրողականության վրա էական ազդեցություն ունենան։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 191

Մեկնաբանություններ