ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի օրենսդրությամբ իրեն արգելված է երրորդ ժամկետով առաջադրվելը, ինչը «շատ վատ է»։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը արգելում է նախագահներին երրորդ ժամկետով առաջադրվել, չնայած լուրեր են շրջանառվում, որ Թրամփը կփորձի դա անել։ Նրա նախկին խորհրդականը պնդել է, որ կա «ծրագիր» Թրամփին երրորդ ժամկետով առաջադրելու համար։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ «շատ կուզենար» առաջադրվել երրորդ ժամկետով։               
 

Փաշինյանն իհարկե գաղափար անգամ չունի, թե որքան է այս երկրում կարևորվում մարդը, հանրային անվտանգությունը

Փաշինյանն իհարկե գաղափար անգամ չունի, թե որքան է այս երկրում կարևորվում մարդը, հանրային անվտանգությունը
06.09.2025 | 14:23

Ժողովրդին «կրթող» Նիկոլ Փաշինյանը փաստորեն նոր է բացահայտում, որ Տոկիոյում և Ճապոնիայի այլ մարդաշատ քաղաքներում աղբամաններ չկան: «Կրթությունը նորաձև է» արշավի առաջամարտիկը հասել է Ճապոնիա, սակայն այդպես էլ չի փորձել խորացնել իր գիտելիքները՝ իմանալու համար, որ սա միայն մշակութային առանձնահատկություն չէ:

30 տարի առաջ Տոկիոյի մետրոյում «Aum Shinrikyo» կրոնական խմբավորման անդամները ահաբեկչություն էին իրականացրել՝ աղբամաններն օգտագործելով պայթուցիկների և գազային բալոնների համար որպես թաքստոց:

Ահաբեկչության հետեւանքով 13 մարդ զոհվեց, ավելի քան 6 հազար անձ ստացավ տարբեր աստիճանի վնասվածքներ:

Դրանից հետո ճապոնական իշխանությունները, անվտանգության նկատառումներից ելնելով, սկսեցին զանգվածաբար հեռացնել աղբամանները՝ պահպանելով այդ մոտեցումը մինչ օրս։

Փաշինյանն իհարկե գաղափար անգամ չունի, թե ինչ ծանր հետևանք է համարում Ճապոնիա պետությունը 13 զոհը և, թե որքան է այս երկրում կարևորվում մարդը, հանրային անվտանգությունը (սա ասում եմ որպես Ճապոնիայում 20 օր վերապատրաստված լրագրող):

Հայաստանում սգո օրերը «խորոված-քաբաբի» տոներով փոխարինած Փաշինյանի իշխանության օրոք բազմաթիվ աղետներ են եղել, սկսած Սուրմալուի ողբերգությունից, սակայն իշխող ուժը հանրային պատասխանատվություն չի կրել, թեպետ մարդկային կյանքեր խլած դեպքերի գլխավոր պատասխանատուն հենց ինքն է եղել:

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2077

Մեկնաբանություններ