ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Իր արվեստի բարձրակետին մեն-մենակ էր մնացել, որովհետև ռաբիսն էր ծաղկել սկսել

 Իր արվեստի բարձրակետին մեն-մենակ էր մնացել, որովհետև ռաբիսն էր ծաղկել սկսել
20.10.2024 | 16:17

70-ականների սկզբին Զառա Տոնիկյանը Հայաստանի երաժշտական խմբի հետ մեկնում է Մոսկվա` հյուրախաղերի: Համերգասրահ են հասնում, և պարզվում է` Զառան կորցրել է անձնագիրը: Մարտին Վարդազարյանը մի կերպ կարողանում է ներս տանել երգչուհուն: Փորձերի ավարտին հազիվ հասնելով` նվագավար Յուրի Սիլանտևը, նվագախմբի ուղեկցությամբ Զառային լսելով, փորձից հետո նրան հերթագրում է համերգի վերջնամասում, այն էլ՝ Ալլա Պուգաչովայից հետո: Պուգաչովայի աստեղային ժամն էր: Դահլիճը, ինչպես միշտ, բուռն է արձագանքում երգչուհուն: Եվ ահա բեմ է հրավիրվում հայ երգչուհին` նիհար ու տկար տեսքով: Թույլ ծափերով, բարեկրթորեն դահլիճը ողջունում է նրան: Երգում է հայերեն՝ «Խոհեր» երգը (https://www.youtube.com/watch?v=bzVkOsBKb6o): Սկսում է մեղմաձայն պիանոյից, ապա ծավալվո՜ւմ-ծավալվո՜ւմ-ծավալվո՜ւմ: Երգի ավարտից հետո մոտ կես րոպե քարացած է դահլիճը: Հայ գործընկերները կարծում են` տապալվեց կատարումը: Կես րոպեից հետո մեկեն պայթում է դահլիճն այնպիսի որոտով, որպիսին Պուգաչովան կերազեր, և պայթյունը տևակա՜ն էր, տևակա՛ն...

Օրեր առաջ, երբ պարզվեց` մեկ ամիս է արդեն` չկա երգչուհին, Զառայի արվեստը գնահատողները մեծ ցավ ապրեցին` արտահայտելով նաև իրենց արդար զայրույթը: Եվ ահա կարծիք հայտնողների մեջ հայտնվեցին գավառամիտ քաղքենիներ` «փաստելով» երգչուհու` հայրենիքը լքած լինելու իրողությունը...

Զառան ձեզնի՛ց է փախել, վայրենինե՛ր, ձե՛զ պես գիշատիչներից, որ իր արվեստի բարձրակետին մեն-մենակ էր մնացել, որովհետև ձեր ռաբիսն էր ծաղկել սկսել, և ոչ ոք նրան հիշել չէր ուզում երեք տարի: Ամեն բան արեցիք, որ իր փթթման շրջանից չհիշվի, բայց 30 տարուց ավել ոչ մի մենահամերգ չունենալով` հիմա է՛լ է հիշվում և երկար է հիշվելու:

Դավիթ Գյուլզադյան

Դիտվել է՝ 6516

Մեկնաբանություններ