Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 29-ի մամուլի ասուլիսում Երևանին հորդորել է հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցով։ «Վարչապետ Փաշինյանն ինքն է ասել, որ ճիշտ է համարում հանրաքվե անցկացնել այն մասին, թե որտեղ պետք է լինի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ու՞մ, թե՞ Եվրամիությունում։ Մենք կխնդրեինք, որ դա արվի հնարավորինս շուտ»,- ասել է Պուտինը։               
 

Չհանդուրժել դավաճաններին, չդառնալ նրանց զոհը, թույլ չտալ, որ երկիրը վերածեն արնոտ թատերաբեմի

Չհանդուրժել դավաճաններին, չդառնալ նրանց զոհը, թույլ չտալ, որ երկիրը վերածեն արնոտ թատերաբեմի
15.05.2026 | 14:42

Ֆրանսիացի գրող Ռոմեն Ռոլանը ժամանակին նկատել է. «Պատերազմը պարտված և հուսահատ խաղամոլի վերջին հաղթաթուղթն է, խաբեբաների ու սրիկաների զզվելի չարաշահությունը»։ Քարե արձանագրության պես հնչող խոսքեր են, կարդում ես և անմիջապես մտաբերում ներկայիս «խաբեբաներին ու սրիկաներին»՝ Թրամփին, Նաթանյահուին, Ալիևին և էլի այլոց, ովքեր գրեթե ամեն օր պատերազմով են սպառնում իրենց հակառակորդներին խաղամոլական անհագուրդ կրքով՝ պղծելով քաղաքակրթական ու բարոյական բոլոր արժեքները: Պատերազմը նրանց համար դարձել է միակ միջոցը՝ պահպանելու իրենց քաղաքական գոյությունը սեփական երկրում և միջազգային ասպարեզում, քանզի չունեն գործելու քաղաքակիրթ կամք, գիտելիքներ ու կարողություններ, նրանք իշխանական հարթակներում հայտնվել են միանգամայն այլ հատկությունների ու հանգամանքների ուժով:

Բայց էդ հրձիգ խաղամոլներին դեռ կարելի է հասկանալ. նրանք կռիվներ են սանձազերծում արտաքին հակառակորդների դեմ՝ քողարկվելով իրենց ազգային ու պետական շահերի ներքո: Էդպիսիք հաճախ են եղել համաշխարհային պատմության մեջ, և մարդկությունը մի տեսակ վարժվել է նրանց նենգությանը: Շատ ավելի նենգ ու այլանդակ են նրանք, ովքեր պատերազմ են հրահրում իրենց ժողովրդի ու պետության դեմ, թշնամու ձեռքով արնահեղությամբ են սպառնում հայրենակիցներին՝ հանուն անձնական կեղտոտ շահախնդրության: Այո, նրանք ամենաայլանդակ դավաճաններն են, որ իշխանություն զավթելով՝ պատրաստ են իրենց երկիրը խաբված մատաղի վերածել:

Ի՞նչ կարելի է անել նման իրավիճակում, կարծում եմ՝ ամենապարզ ու հանրօգուտ քայլերը. չհանդուրժել դավաճաններին, չդառնալ նրանց զոհը, թույլ չտալ, որ երկիրը նրանք վերածեն արնոտ թատերաբեմի:

Հրանտ Ալեքսանյան

Դիտվել է՝ 3706

Մեկնաբանություններ