-
13.04.2013|
21:15
Այսօր ՀԱԿԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջապես մի հայտարարություն արեց, որը լավագույնս և սպառիչ բացատրում է այս տարիների և հատկապես վերջին ամսվա ընթացքում ՀԱԿ-ի և նրա դաշնակից մյուս ուժերի «քաղաքական» վարքագիծը: Տեր-Պետրոսյանը խոսել է Երևանի ավագանու ընտրությամբ ԲՀԿ-ՀԱԿԿ-ՀՅԴ եռյակով բուրժուադեմոկրատական հեղափոխություն անելու «քաղաքական» ծրագրի մասին:
-
13.04.2013|
20:38
Հրանտ Բագրատյանի սույն թվականի մարտի 18-ի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարված այն գրառումը, թե .«... դրամի ներդրման գործը 1993 թվականին Գերագույն խորհուրդը (այն ժամանակ ԱԺ չկար) հանձնարարել էր եռյակին Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, կառավարությունն այդտեղ կապ չուներ, ուներ միայն ներկայացուցիչ», առնվազն փաստերի խեղաթյուման հերթական փորձ է:
-
13.04.2013|
18:03
ԼՏՊ -ի ելույթը չէի էլ մտաբերի, եթե նախկինում մի ամբողջ երկրի նախագահ եղած մարդն իրեն վայելուչ պահեր ու չափավոր արտահայտվեր այդ նույն երկրի մայրաքաղաքի գործող քաղաքապետի մասին ...հատկապես վերջին արտահայտությունը, ակամա մարտի 1-ի նախօրեն հիշեցրեց:
-
13.04.2013|
01:04
Աբսուրդ. Փոխանակ ձախակողմյան ՀՅԴ-ն ամբողջ օրը «բեռնված» լինի սոցիալական ծրագրեր մշակելով և իրականացնելով, դրանով բեռնված է «աջ կենտրոնամետ» ՕԵԿ-ը: Գիտեք, երբ ամենուր ասում են, որ ՀՅԴ-ն ձախակողմյան ուժ է, իմ մոտ ոչ թե «քմծիծաղ», այլ իսկապես զարմանք է առաջանում:
-
12.04.2013|
22:32
Այսօր հանդիպեցի մի հին ղափանցի ընկերոջ: Վրդովված պատմեց, թե Ղափանի թիվ 7 դպրոցը, որը տարիներ շարունակ կրել է ազգային մեծագույն, ժողովրդական հերոս Անդրանիկ Զորավարի անունը, արդեն մեկ տարուց ավելի վերանվանվել է Անդրանիկ Մարգարյանի անունով: Եվ դրան գումարած դպրոցի դիմաց՝ «ի սարսափ» դպրոցականների, տեղադրվել է վերջինիս կիսանդրին, որը, բացի անճաշակ լինելուց, բացարձակ նման չէ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանին:
-
12.04.2013|
20:40
Մի բան այլևս պարզ է. այն մրցակցությունը, որը կար «Ժառանգություն» և ՀԱԿ կուսակցությունների համակիրների միջև, բայց ինչ-ինչ պատճառներով զսպվում էր, այսուհետև բացահայտ և անխնա է լինելու:
-
12.04.2013|
14:30
Այն, ինչ կատարվեց ապրիլի 9-ին, ինձ համար միանգամայն կանխատեսելի էր: Ավաղ, իմ նախազգուշացումները, որոնք ես ներկայացրել եմ բազմաթիվ հրապարակումներում, Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա մերձավորների կողմից անտեսվեցին:
-
12.04.2013|
12:37
Մենք միշտ համարել ենք, որ լավ հերոսը մեռած հերոսն է: Ապրող մարդկանց չենք սիրում, չենք ընդունում, նրանց ներկայությունը խանգարում է մեզ, նրանց գոյությամբ իմաստազրկվում է միջակության լինելիությունը: Առանձնահատուկ սիրով ենք լցված միջակության հանդեպ:
-
11.04.2013|
22:21
Ամեն բան սխալ է, ամեն բան տխուր է, չկա դեպի ապահով Հայաստան տանող այն ճանապարհը, որը կհամոզի ընտրել այն մարդուն, ով վաղը գալու է ու Երևանը դարձնի դրախտային մայրաքաղաք, որտեղ երևանցին ապրելու է արժանապատիվ: Խոսքս ուղղում եմ բարգավաճցիներին. մինչև հիմա ի՞նչ եք արել, որ ես ու իմ նմանները չենք տեսել, իսկ այսօր «Բարգավաճի» կարկառուններն ընդդիմություն են խաղում:
-
11.04.2013|
17:15
Րաֆֆին ևս մի սխալ քայլ կատարեց՝ վազեց Մոսկվա: Չեմ կարծում զբոսաշրջության համար, ավելի հակված եմ «արդարություն փնտրելու» ավանդական գործելակերպը տեսնել: