«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Հրաժարականը կա, բայց…

Հրաժարականը կա, բայց…
31.05.2012 | 14:13

Ըստ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրի, վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ նախագահին կառավարության հրաժարականը ներկայացրել է երեկ առավոտյան ժամը 9.00-ին։ Իսկ արդեն ժամը 11.00-ին կառավարության նիստում վարչապետը, հղում անելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետին, ասել է. «Հաշվի առնելով, որ 2012-ի մայիսի 31-ին գումարվել է ՀՀ նորընտիր ԱԺ առաջին նիստը, ես ՀՀ նախագահին ներկայացրել եմ կառավարության հրաժարականը։ Միևնույն ժամանակ, մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք կատարել մեր առջև դրված պարտավորությունները, մինչև նոր կառավարության ձևավորումը»։ Իր խոսքը վարչապետն ավարտել է շատ հետաքրքիր և բազմանշանակ արտահայտությամբ. «Պա՞րզ է»։ Արդյոք վարչապետը մտահոգվա՞ծ էր, որ մինչ նոր կառավարության ձևավորումը նախարարները կբոյկոտեն աշխատանքները, և էս գլխից զգուշացում արեց։ Գուցե և ոչ մի ենթատեքստ չկար, ուղղակի վարչապետն իրեն բնորոշ դասախոսական լեզվով արտահայտվեց, միայն նախարարները մոռացան միաբերան բացականչել. «Պա՛րզ է»։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5542

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ