Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Արհամարհեք սրանց, մի դարձեք հանդիսատես

Արհամարհեք սրանց, մի դարձեք հանդիսատես
21.03.2026 | 15:27

Քաղաքական դաշտի թշվառությունը

Խաղաղությունը դարձել է խաղի գնդակ, Նիկոլը տշում է ընդդիմադիր կոչվածներին, սրանք գնդակը կրկին վերադարձնում են Նիկոլին։ Երկու կողմից ստեղծվել են նաև կեղծ ընդդիմադիր ուժեր, որոնք էլ իրենց հերթին են փորձում գնդակը փախցնել, մի ծուռ հարված տալ։

Ոչ մի լուրջ թեմա չկա, ինչպես չկար անցած 35 տարում, նույն երգն է՝ տարբեր ռեմեյքներով։

Զզվելի է այս ամենի ականատեսը լինելը, համազգային ամոթ է սա։ Մի խումբ իդիոտներ մեր հայրենիքը վերածել են հոգեբուժական հիվանդանոցի։

Երկիրը տոտալ անտերության մեջ է, կոռուպցիան ու պետական մարմինների անգործությունը համատարած է, սոցցանցերի շոուների տակ իրական փլատակներ են։ Բայց մեր թշվառ ծաղրածուները «խաղաղություն» են տշում:

Իսկ ընտրարշավը դեռ չի սկսվել, երբ սկսվի, գուցե գնդակը խաղադաշտում չլինի:

Արհամարհեք սրանց, մի դարձեք հանդիսատես, մի մսխեք ներքին դիմադրողականության վերջին փշրանքները, այն մեզ դեռ պետք է գալու:

Արա Արայան

Դիտվել է՝ 3862

Մեկնաբանություններ