-
28.05.2023|
23:21
2018 թվականի հեղափոխության մեկնարկն ու ընթացքը ուղեկցվեց ոչ միայն փողոցային պետականաքանդության տեսանելի դրսևորումներով, այլև բիրտ հետապնդուներով և հալածանքներով նրանց նկատմամբ, ովքեր համարձակվել էին պաշտպանել պետության, դպրոցի, աշակերտի անվտանգության և քաղաքական գործընթացներում չներգրավվելու կարգուկանոնը:
-
17.05.2023|
23:09
Շիրակի մարզի, մասնավորապես, Գյումրու դպրոցներում տիրող ամենաթողության, կոռուպցիոն սխեմաների, դպրոցների տնօրենների ընտանիքի անդամներին, ազգակիցներին, ընկերներին հետնորդ կարգելու փաստերն այնքան առատ են, որ երբեմն տեղեկատվական խողովակները պայթում են:
-
03.05.2023|
22:19
Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենի գործունեության վերաբերյալ կուտակած հետաքննական նյութերը հարկադրեցին խորացնել Շիրակի մարզի և Գյումրու դպրոցական համակարգի վիճակի ուսումնասիրությունները: Շրջանառվող լուրերը, Գյումրու օդում պտտվող խոսակցությունները դպրոցներում տեղի ունեցողի վերաբերյալ պարտադրեցին խորամուխ լինել կրթական համակարգի, Շիրակի մարզպետարանի, մարզպետների, որոշ դպրոցների տնօրենների անպատժելի գործունեության մեջ: Արդյունքում պարզվեց, որ« օրինակ, Շիրակի մարզի Բյուրակն գյուղի դպրոցի 75 աշակերտից 43-ն ընդգրկված է համընդհանուր ներառական կրթության ծրագրում: Այդ զարհուրելի փաստի վերաբերյալ անգամ քրեական վարույթ է հարուցվել 2018 թվականին, սակայն այդ քրեական գործից ծպտուն չկա: Ավելին, այդ նույն դպրոցի տնօրենը հաջողացրել է 2019 թվականին վերընտրվել: Մամուլի հրապարակման հղումը՝ կից: https://www.24news.am/news/62920 «Ներառական օպերացիա կամ ներառական կրթությունը՝ շահավետ բիզնես»:
-
02.05.2023|
22:39
Երեկ ստացել եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեսչական մարմնի հերթական գրությունը` Գյումրու տարբեր դպրոցներում տիրող բարդակի վերաբերյալ. մաս-մաս ձեզ եմ ներկայացնելու այդ փաստաթուղթը։
-
31.03.2023|
20:39
Հին Հայաստանում մաթեմատիկական գիտելիքների զարգացման մասին են վկայում հազարամյակներ առաջ կառուցված ամրոցներն ու պալատները, տաճարներն ու եկեղեցիները, ճանապարհները, կամուրջներն ու ոռոգման համակարգերը:
-
19.03.2023|
23:55
Կրթական համակարգի փլուզումը բազմանպատակ պրոցես է, որի հիմնական նպատակը հասարակության մեջքը կոտրելն է ու ժողովրդի դիմադրությունը հնարավորինս փոքրացնելը` այդպիսով հեշտացնելով նրանց կառավարումը։
-
17.03.2023|
09:07
Շիրակի մարզի Լուսաղբյուրի դպրոցի սաների ծնողներն այսօր (16 մարտի 2022 թ.), զանգահարել են խմբագրություն ու տեղեկացրել, որ իրենց համայնքի դպրոցի տնօրեն՝ Անահիտ Շահնազարյանը, ով Գյումրի քաղաքից է, ծնողական ժողով է հրավիրել 8-9-10-11 դասարանցիների ծնողների համար ու ցուցում տվել ընտրել իրենց թեկնածուին, ՔՊ-ական՝ Արման Սարիբեկյանին։
-
16.03.2023|
00:01
ՀՀ կառավարությունը, խախտելով բուհական ինքնակառավարման և ակադեմիական ազատությունների մասին ՀՀ սահմանադրության դրույթը (38-րդ հոդվածի 3-րդ կետ), ինչպես նաև՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի կանոնադրությունը, ձևավորել է ԲՊՀ կառավարման ժամանակավոր խորհուրդ, որն էլ, դեմ գնալով բուհի կոլեկտիվի կամքին, ԲՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել։
-
17.08.2022|
07:22
Մտավորական լինում են շատերը։ Սակայն քչերին է տրված ԱԶԳԱՅԻՆ ՄՏԱՎՈՐԱԿԱՆ համարվելու բարձր առաքելությունն ու կոչումը։
-
19.07.2022|
07:22
Խիստ խորհրդանշական թիվ է դառնում 77-ը Հայաստանում։ Հիսուսի արձանի բարձրություն, ֆեյսբուքյան «Պառնաս» հասած 77 արձակագիր և պոետ (ոչ բոլորին նկատի ունեմ), ովքեր այդ տարածքից ցատկ են կատարում դեպի արտադասարանական ընթերցանության քրեստոմատիաներ։
锟侥嗏鼓栵拷膯鈥災佲偓锟侥嗏鼓栵拷/1692104835" rel="nofollow">Բարքեր