ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Այդ ՔՊ-ն է անցել տեռորիստական գրոհի

Այդ ՔՊ-ն է անցել տեռորիստական գրոհի
26.06.2025 | 21:31

Ովքեր սոցցանցերում ջանադրությամբ տարածում են նեռի քարոզչամեքենայի «թոփ լուրերը»՝ տեռորիզմի մասին, հատուկ նրանց համար «լիկբեզ եմ անում».

այդ քպ-ն է անցել տեռորիստական գրոհի։

ՈՒղղակի զարմանալի է, թե ինչ ոգևորությամբ են «նիկոլի վկաները» տիրաժավորում ակնհայտ կեղծ, ռեպրեսատիվ «տեղեկությունները»՝ առանց զուգորդելու դրանք խեղված, շիզոֆրենիկ մարդու իրական նպատակի հետ։

Իսկ նպատակը հետևյալն է. վարչապետը բացել է «Պանդորայի» հերթական արկղը, որպեսզի ստեղծված քաոսում Հայաստանից պոկի հերթական կտորը, ազգային արժանապատվությունը իջեցնի շրիշակից ներքև, հայկական լեռնաշխարհի այս մի բուռ հողում վերացնի Հայ էթնոսը։

Մարիամ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3139

Մեկնաբանություններ