ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի օրենսդրությամբ իրեն արգելված է երրորդ ժամկետով առաջադրվելը, ինչը «շատ վատ է»։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը արգելում է նախագահներին երրորդ ժամկետով առաջադրվել, չնայած լուրեր են շրջանառվում, որ Թրամփը կփորձի դա անել։ Նրա նախկին խորհրդականը պնդել է, որ կա «ծրագիր» Թրամփին երրորդ ժամկետով առաջադրելու համար։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ «շատ կուզենար» առաջադրվել երրորդ ժամկետով։               
 

Աղոթարան

Աղոթարան
28.04.2020 | 00:01
Տե՛ր, օգ­նիր, որ չկորց­նենք մեր
ե­րա­զանք­նե­րը,
ՈՒ թող ցա­վե­րից,
կանչ-տա­ռա­պանք­նե­րից
Ծաղ­կեպ­սակ հյու­սենք` կա­նաչ ու
կար­միր,
Դնենք մեր գլ­խին, կանգ­նենք Քո ա­ռաջ,
Պատ­մենք Քեզ ան­ձայն.
Այն, ինչ սի­րե­ցինք, վերց­րիր մեզ­նից.
Այն, ինչ թվաց, թե թանկ է ան­սահ­ման.
Ա­սիր`փնտ­րեք միայն վե­րի­նը Ան­մահ,
Մնա­ց­յա­լը ձեզ կտր­վի ի հարկ,
Որ­պես պատ­մու­ճան երկ­նին հաս­նե­լու:
Կար­մեն ԴԱՎԹ­ՅԱՆ
Դիտվել է՝ 4367

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ