-
23.03.2023|
10:14
Մարտի 22-ը ՀՀ Ժողովրդական արտիստ ԿԱՐԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԻ հիշատակի օրն էր:
ՈՒթ տարի առաջ՝ 2015 թվականի այդ օրը կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանը՝ ինքնատիպ արտիստ, ով իր տեսակով «մի գավաթ բարություն» էր, ինչպիսին եղել է նրա խաղացած ներկայացումներից մեկի վերնագիրն ու իր մարմնավորած հերոսը: Սովորաբար, այսպիսի առիթներով միշտ փորձում ենք հիշատակել արտիստի ժառանգությունը, նրա թողած հետքը մշակույթի պատմության էջերում:
-
22.03.2023|
22:39
Հատված «Հայ բեմի թագուհին. Վարդուհի Վարդերեսյան» գրքից
-
22.03.2023|
10:20
Պատմության ծանր շրջափուլեր հայ ժողովուրդը շատ է ունեցել: Սակայն, երբեք չի կորցրել իր հոգևոր նկարագիրը: Փորձեք թերթել ավելի քան մեկ դար առաջ լույս տեսած հայ մամուլի հին էջերը. դուք կհանդիպեք 1915-ին՝ Հայոց ցեղասպանության օրերին լույս տեսած բազմաթիվ հոդվածների, որոնց հեղինակները եղել են հայ մշակույթի և թատրոնի գործիչները:
-
21.03.2023|
21:31
Հայ պոեզիան զարգացման երկարատև ու արգասաբեր ճանապարհ է անցել։ Սկզբնավորվելով թերևս քրմական ու գուսանական միջավայրերում, այն գրականության զարգացման բոլոր փուլերում՝ իր գրավոր ու բանահյուսական դրսևորումներով, ստեղծել է բանաստեղծական մնայուն ու բարձրակարգ գործեր․ Գողթան երգեր, շարական, տաղ, գանձ, խաղ, հայրեն ու խաղիկ, ապա նաև բանաստեղծության դասական ու նոր գրթե բոլոր տեսակները։
Art365-ը ներկայացնում է հին ու միջնադարյան հայ պոեզիայի և պոետների վերաբերյալ անհայտ ու հետաքրքրի փաստեր։
-
20.03.2023|
23:53
Մեծն Շիրազը հրավիրված է լինում հարսանիքի: Հանկարծ աղմուկ է բարձրանում, թե հարևան շինությունն այրվում է: Մարդիկ դուրս են նետվում սրահից և հավաքվում բակում: Մի կուսակցական մոտենում է Վարպետին ու ասում.
-Գիտե՞ս, որ մենք՝ ընկեր կոմունիստներով, վերջում դուրս եկանք, իսկ դու'ք, փաստորեն, այդքան մտահոգվեցիք ձեր կյանքի համար:
-
19.03.2023|
23:46
Այսօր անհայրենիք իշխանությունները իրենց ազգադավ պարագլխի հետ միասին , իրենց իսկ կողմից ստեղծված ԱԳԼԿՃ-ի՝ այն է ԿԳՄՍ «կանտոռայի» միջոցով փորձում են փակել հերթական թատրոնը։ Թիրախում ԳՈՅ թատրոնն է։ Մշակույթի, գիտությա, կրթության, ազգայինի, իրական արժեքների և մնացյալ այլ ոլորտների սպանդը և հիթ շքերթը շարունակվում է ։ ԳՈՅ թատրոնը երեսուն և ավելի տարիների կենսագրություն ունի, կայացած թատերախումբ, ուրույն ձեռագիր, միայն իրեն հատուկ գեղագիտություն և թատերային ոճ:
-
-
17.03.2023|
00:11
1969 թ-ին սովետական կինոէկրաններ բարձրաձավ ու այլևս մնաց սովետական դասական կինոյի վերին հորիզոնականներում Վլադիմիր Մոտիլի «Անապատի սպիտակ արևը» ֆիլմը։
Այս ֆիլմից հետո, Վերեշչագինի դերը մարմնավորած հանճարեղ Պավել Լուսպեկաևին կկնքեն որպես
«самый русский таможенник»։
-
16.03.2023|
01:20
Ապացուցված է` ջուրը հիշողություն ունի: Եվ այդ հիշողությունը հոսում է նրա հետ` անկախ մեր ցանկությունից ու պահվածքից: Վարդան Հակոբյանի բանաստեղծական աշխարհում հիշողության նշանակությունն է, որն ինքնին ավելին է, քան ընդհանրապես անցյալը վերագտնելուն ուղղված բոլոր ջանքերը միասին կարող են լինել: Եվ ոչ միայն նշանակությունը. այստեղ հիշողության շքեղ ներկայությունն է:
-
16.03.2023|
00:54
«Ընկնելուց ես ջարդվածք ստացա, և ինձ տեղավորեցին «սառը» հիվանդասենյակում։
Այնտեղից դուրս չեն գալիս, այնտեղից վերելակով են դուրս հանում, իսկ ես ուզում էի
հեռանալ աստիճաններով...
Ես փորձում էի մտաբերել, թե հանուն ինչի արժե ապրել.
Հանուն արևի՞… այն բոլորինն է։
Հանուն գարնա՞ն, հանուն առաջին ձյա՞ն, հանուն մայիսմեկյան ամպրոպի՞…
Ես կենդանի մնացի։ Ես հիշեցի քո թարթիչների դողը, երբ դու հպվել էիր այտիս։ Եվ ես
գնահատեցի արևը, գարունը, առաջին ձյունը, առաջին մայիսյան ամպրոպը.
Գեթ մեկ անգամ էլ հպվիր իմ այտին...»: