Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

«Փաստորեն, Հայրիկյանի քիլլերին ֆայլաբազարից էին բռնել»

«Փաստորեն, Հայրիկյանի քիլլերին ֆայլաբազարից էին բռնել»
07.02.2013 | 23:51

Այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն ԲԱԴԱԼՅԱՆԸ, խոսելով նախընտրական քարոզարշավի ընթացքի և հետագա զարգացումների մասին, ասաց, որ Սերժ Սարգսյանի ամենամեծ ռեսուրսը երկրից բացակայողներն են, որովհետև նրանց ձայները (300-400 հազար ձայն) հենց հօգուտ նախագահի են կեղծվելու: Ըստ նրա, իշխանություններին կամ Ս.Սարգսյանին մշտապես ձայն տվողների թիվը կազմում է մոտ 200 հազար, իսկ թեկնածուներ չառաջադրած մյուս կուսակցությունների (ՕԵԿ, ԲՀԿ, ՀԱԿ) ընտրազանգվածի մի մասը բավարար է, որ նախագահը մոտ 1 մլն ձայն ունենա: Ըստ Ա. Բադալյանի, ՀԱԿ-ի ընտրազանգվածն այն ընտրազանգվածն է, որը գնում է Լևոն Տեր-Պետրոսյանի հետևից և այժմ էլ կգնա այն թեկնածուի հետևից, որը նման է Լևոն Տեր-Պետրոսյանին: Ներկա թեկնածուներից ոչ մեկը նման չէ նրան: Այդ ընտրազանգվածը կա´մ ընտրակաշառքով կքվեարկի, կա´մ խղճով. «Դե հիմա ինչքան էլ մյուսները հավաքեն, միևնույնն է, չեն կարող հասնել»,- ասաց նա, հավելելով, որ ատամնաբուժական ոլորտում հարկերի բարձրացումը ընտրություններից մեկ ամիս առաջ խոսում է այն մասին, որ ՀՀԿ-ականներն ուզում են ասել՝ ինչ ուզում եք արեք, մեզ չի հետաքրքրում, մեկ ա` մենք ենք հաղթելու: Քաղտեխնոլոգի կարծիքով, եթե ուրիշ երկրում իշխանությունը կվախենար ձայն կորցնելուց, մեզ մոտ, ընդհակառակը, չեն էլ վախենում, որովհետև գիտեն` իրենք հաղթանակ են տանելու:

Փորձագետը նշեց, որ Հայաստանում այս տարի կեղծվելու է ընտրությունների մասնակիցների թիվը, և հենց Բաղրամյան 26-ն է որոշելու, թե ով կլինի երկրորդ տեղում՝ Րաֆֆի Հովհաննիսյա՞նը, Հրանտ Բագրատյա՞նը, թե՞ Պարույր Հայրիկյանը:
Իսկ ի՞նչ ակտիվությամբ կմասնակցի հասարակությունն ընտրություններին: «Ինչքան կարող են՝ մարդկանց բերելու են ընտրատեղամասեր: Շրջաններից, տարբեր գյուղերից լուրեր ենք ստանում, որ մարդկանց գումար են առաջարկում միայն մասնակցության համար: Ասում են՝ գնացեք, ում ուզում եք ընտրեք, միայն թե` գնացեք»,- ասաց նա:
Անդրադառնալով նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձին, բանախոսը հեգնոտ նկատեց. «Ասում են` ճնշեցին Հայրիկյանին...Նախ` ճնշում են ուժեղին, իսկ Հայրիկյանն այն ուժը չունի, որ իրեն ուզենան ճնշել: Ասում են` քիլլեր են բերել, բան… Փաստորեն, ֆայլաբազարից էին բռնել, էլի, եթե ուզեր ոչնչացներ՝ կոչնչացներ, 30 սանտիմետրից չեն վրիպում: Հետո՝ Հայրիկյանն այն գործիչը չէ, էլի´»:
Ինչ վերաբերում է նախագահի թեկնածուների PR-ին, բանախոսը նշեց, որ նրանցից ոչ մեկի գովազդը ազդեցիկ և համոզիչ չէ:
«PR-ը պետք է բխի հասարակության արժեքային համակարգից: Նորմալ չի ընկալվում, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը գնում է վարսավիրանոց կամ բոլորի հետ ձեռքով բարևում է: Պետք է հիշել, որ ընտրարշավը այն շրջանն է, երբ դու պետք է ցույց տաս այն, ինչ նախորդ հինգ տարիների ընթացքում արել ես»,– եզրափակեց Արմեն Բադալյանը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3711

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ