ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Աղոթարան

Աղոթարան
18.09.2025 | 22:00
Տեր ամենակալ, շնորհող և սիրող Աստված,
շնորհակալությամբ ծնկի եմ գալիս Քո առաջ այս նոր օրվա լուսաբացին։
Օրհնություն է, որ կրկին տեսնում եմ արևի լույսը, որ շնչում եմ կյանքի շունչը,
և կարող եմ վերստին փառաբանել Քեզ։
Տեր,օրհնի՛ր իմ այս օրը,
որ քայլերս լինեն Քո լույսի մեջ և Քո զորությամբ ամրացրու ինձ,
որպեսզի չընթանամ սխալ ճանապարհով։
Եթե ընկնեմ, ձեռքս բռնի՛ր։
Եթե մոլորվեմ, ետ դարձրու։
Եթե թուլանամ, զորացրու։
Տեր, ես իմ ամբողջ կյանքը Քեզ եմ վստահում․
իմ երազները, իմ մտահոգությունները, իմ ապագան։
Քանզի գիտեմ, որ Քո կամքը միշտ բարի է,
իսկ Քո շնորհը՝ անսահման։
Եվ թող Քո հավերժական սերը թագավորի մեր սրտերում այժմ և միշտ և հավիտյանս
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 2752

Մեկնաբանություններ