Գրում էինք, խոսում էինք, հայտարարում էինք, որ Նիկոլ հայադավին Արևմուտքի, Ադրբեջանի և Թուրքիայի իր տերերն իշխանության են բերել ու նա իշխանազավթմամբ իշխանության է եկել պետական դավաճանությամբ ու պարտվողական պատերազմով Արցախի Հանրապետության կործանման, այն մեր արտաքին թշնամուն հանձնելու համար, սակայն այն ժամանակ ոմանք, ցավոք, չհավատացին: Այս ճշմարտությունը հասկացան, երբ արդեն ողբերգականորեն և անդառնալիորեն ուշ էր…
Գրեցինք, խոսեցինք, հայտարարեցինք, որ Նիկոլի տերերի և այդ թուրքալամուկ սրիկայի մյուս նպատակը Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական դաշինքը, ռազմավարական մակարդակի դաշնակցային հարաբերությունները խզելն է: Ավելին՝ երկու պետությունների հարաբերություններն այն աստիճան փչացնելը, որ դրանք վերածվեն թշնամականի, ինչի արդյունքում տրվի նաև Հայաստանում ռուսական ներկայության (102-րդ ռազմաբազա և այլն) վերջը և Հայաստանի դարպասները լայնորեն բացվեն 1915-ին Հայոց ցեղասպանությունը մինչև վերջ չիրագործած իր ցեղակիցների առջև:
Դարձյալ ոմանք չհավատացին, հետո երբ տեսան, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև նախկին դաշնակցային հարաբերություններն այլևս չկա, դա արդեն կատարված փաստ էր: Հիմա իրենց աչքերով տեսնում և իրենց ականջներով լսում են, թե Նիկոլը և նիկոլենք ինչպես են օրեցօր փչացնում Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերությունները, դրանք աստիճանաբար վերածում թշնամականի, սակայն դեռ չեն հավատում, որ այս ճանապարհին Նիկոլի և իր ոհմակի հիմնական նպատակը հասնելն է նրան, որ Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազան հանվի:
Գրեցինք, խոսեցինք ու հիմա էլ շարունակում ենք հայտարարել, որ Արցախի հարցերը լուծելուց հետո, Նիկոլի և իր ոհմակի (չարախմբի) հաջորդ նպատակը Հայաստանի կործանումն է, սակայն ոմանք դարձյալ չեն հավատում: Աստված մի արասցե, որ նրանք սա հասկանան ու սրանում համոզվեն հունիսի 7-ին ճակատագրական սխալ թույլ տալուց հետո, ինչի արդյունքում Հայաստանը որոշ ժամանակ անց այլևս չի լինի կամ «լավագույն» դեպքում կլինի թուրքական վիլայեթ:
Շատ լավ հասկանալով, որ ընտրողների՝ իր և իր ոհմակի կողմից զոմբիացված հատվածը հունիսի 7-ից առաջ կարող է հանկարծ ուշքի գալ ռուսական գազի գնի շուրջ քառապատիկ բարձրացման հեռանկարից, ինչի մասին, որպես հետևանք դեպի Եվրամիություն Նիկոլի և նիկոլենց քաղաքական ուղեգծի, շատ թափանցիկ ակնարկում ու հասկացնում են Ռուսաստանից նույնիսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մակարդակով, Նիկոլ հայադավը մայիսի 21-ին հայտարարել է, թե ռուսական գազի գինը չի կարող բարձրանալ Հայաստանի համար, քանի որ Ռուսաստանի և Հայաստանի միջև պահպանվում են հստակ ռազմավարական պայմանավորվածություններ, կողմերի միջև գործում է փոխշահավետ պայմանագիր՝ հստակ սահմանված պայմաններով:
«Գազի թանկացում չի կարող լինել, քանի որ մենք ունենք գործող պայմանագիր, և այդ պայմանագիրը փոխշահավետ է, այնտեղ կան համապատասխան պայմաններ»,- ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք գազի գնի բարձրացում Ռուսաստանի և Հայաստանի միջև լարվածության ֆոնին:
Ընդամենը մեկ շաբաթ չանցած, Ռուսաստանը պայթեցրեց Նիկոլ հայադավի այս սուտը, թե գազի թանկացում չի կարող լինել: Ինչպես այսօր հայտնեցին ռուսական ԶԼՄ-ները, Ռուսաստանը դիտարկում է Հայաստանի հետ գազի մասին համաձայնագրի կասեցումը:
Ռուսաստանը, «РИА Новости»-ի փոխանցմամբ , դիտարկում է Հայաստան գազի, նավթամթերքի և ալմաստների մատակարարման մասին համաձայնագրի կասեցման կամ չեղյալ հայտարարման հնարավորությունը. այս մասին գրել է «Коммерсантъ» թերթը՝ վկայակոչելով ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի նամակը Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:
«ՌԴ-ն կարող է միակողմանիորեն կասեցնել կամ չեղյալ հայտարարել Հանրապետություն բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների մատակարարման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերին, Եթե Երևանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը»,- գրում է թերթը՝ վկայակոչելով նամակը:
Ընդգծենք, որ Ռուսաստանը Հայաստանին տնտեսական աղետ է խոստանում արդեն ոչ միայն ԵՄ-ին ապագայում անդամակցության, այլև ԵՄ-ին անդամակցելու ներկայիս գործընթացը շարունակելու դեպքում, ինչն էլ հիմա անում են Նիկոլ հայադավը և դեպի Եվրամիություն ձգտող իր ոհմակը:
«Եվրոպական միության հետ Հայաստանի փոխգործակցության խորացմանն ուղղված շարունակական գործնական քայլերը և ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի կառավարության հռչակած ձգտումը վտանգում են հայ-ռուսական առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հիմնարար բարձր մակարդակի պահպանումն ու զարգացումը, որի հիմքերից են երկկողմ միջազգային պայմանագրերը»,- նշված է նամակում, որը մեջբերել է պարբերականը:
2013թ. համաձայնագրով Ռուսաստանն անժամկետ չեղարկել է Հայաստան նավթամթերքի, գազի և ալմաստների մատակարարման արտահանման մաքսատուրքերը։ Մոսկվան Երևանին նավթամթերք ու գազ է մատակարարում ներքին սպառման գներով, որոնք հաստատված են ինդիկատիվ հաշվեկշիռներով, ընդ որում՝ երրորդ երկրներ վերաարտահանումն արգելված է։
«Գազպրոմ Արմենիա»-ն գազ է մատակարարում երկրի ներքին շուկա և 100%-ով պատկանում է ռուսական «Գազպրոմ»-ին: Երկարաժամկետ պայմանագրով նախատեսվում է մինչև 2,5 մլրդ խմ գազի մատակարարում Հայաստան։ Գինը կազմում է 177,5 դոլար 1000 խորանարդ մետրի համար՝ ի տարբերություն Եվրոպային տրվող 600 դոլարից ավելի շուկայական գնի, ինչի մասին ապրիլին ասել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մայիսի 25-ին հայտարարել էր, որ Հայաստանի համար գազի արտոնյալ գինը շուկայական կդառնա, եթե երկիրը լքի ԵԱՏՄ-ն: Պեսկովի խոսքով՝ նման ռեժիմն անհնար է այլ ինտեգրացիաների մասնակիցների համար, այդ թվում՝ Եվրամիության:
Արթուր Հովհաննիսյան