«Խնդիրները շատ են, և դրանք լուծելը շատ ավելի արդյունավետ է միասին։ Ափսոս, որ մեր հայ գործընկերները դա չեն հասկանում և պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրի մոտ,- հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն:- Դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է և նրա պատասխանատվությունը սեփական երկրի ու ժողովրդի ապագայի հանդեպ»։               
 

ՈՒշադիր նայեք քարտեզին՝ Հայաստանը 10 մարզ ունի, որից 9-ը՝ սահմանամերձ են

ՈՒշադիր նայեք քարտեզին՝ Հայաստանը 10 մարզ ունի, որից 9-ը՝ սահմանամերձ են
28.05.2026 | 14:12


Ընդ որում, Վայոց Ձորը սահմանամերձ դարձավ 2020-ի՝ արցախյան 44- օրյա պատերազմի արդյունքում, քանի որ ՀՀ դավաճանական իշխանությունը սպասարկում էր ոչ թե Հայաստանի, այլ՝ Ադրբեջանի շահը և մարտական գործողություն չտեսած Քարվաճառը առանց մի կրակոցի հանձնվեց Ադրբեջանին՝ քրիստոնեական վաղ շրջանի մեր բացառիկ Դադիվանքով, Սոդքի հանքավայրով, բազմաթիվ այլ ռազմավարական նշանակության օբյեկտներով։

Հայաստանում սահմանամերձ չէ միայն Կոտայքի մարզը։

Եվ Երևանը։

Ընդ որում, 9 մարզերից 8-ը, այսինքն, Լոռու մարզից բացի, որը սահման ունի Վրաստանի հետ, մնացած ութ մարզերը՝ սահմանակից են մեր դարավոր թշնամի պետություններին՝ Ադրբեջանին կամ Թուրքիային։ Կամ՝ երկուսին միաժամանակ։ Ինչպես, օրինակ, Երևանին ուղղակի կիպ-կպած Արարատի մարզը, որը սահմանակից է և՛ Թուրքիային, և՛ Նախիջևանին։

Եվ եթե հիշենք, թե ներկա իշխանության թողտվությունից օգտվելով՝ ինչ համառությամբ էր անմիջապես պատերազմից հետո Ադրբեջանը քայլ առ քայլ մխրճվում Հայաստանի Հյուսիս-Արևելյան և Հարավ-Արևելյան սահմաններից ներս, այսինքն, Գեղարքունիքով, Սևանի ավազանով, Վայոց Ձորով՝ Ջերմուկով, ու Սյունիքով՝ Սիսիան, Գորիս, Կապան՝ բարձրադիր հատվածները թիրախավորելով...

Իսկ հարավում՝ Մեղրին է և թուրքադրբեջանական եղբայրության երազանքի ճանապարհի տեսլականը, ապա որևէ կասկած չի մնում, որ մեր ողջ հանրապետությունը թշնամու շրջափակման մեջ է։

Այն թշնամու, որը 20-րդ դարասկզբին և դարավերջին Ցեղասպանություն իրականացրեց հայության դեմ։

Այսինքն, այսօր Հայաստանը՝ Երևանով հանդերձ՝ ուղղակի թուրքադրբեջանական տանդեմի օղակում է։

Իսկ ի՞նչ արեց հետպատերազմական այն օրերին փաշինյանական իշխանությունը՝ ի պատասխան Ադրբեջանի՝ «երկաթը տաք-տաք ծեծելու» կոնկրետ քայլերի.

Արեց այն, որ թույլ տվեց՝ թշնամին անի այն, ինչ ցանկանում է։

ՀՀ ուժային կառույցները համայնքային իշխանություններին մենակ թողեցին... ցավոք, ուժայինների մեջ չգտնվեց գոնե մեկ ըմբոստ...

Այս դավադիր օղակը ճեղքելու, հաղթահարելու, երկիրը շնչավորելու և ապրեցնելու միակ միջոցը Արցախը թշնամուն հանձնած և Հայաստանը օրեցօր փոքրացնող մանկուրտների իշխանությանը ընտրությունների միջոցով հեռացնելն է։

Անահիտ ԵՍԱՅԱՆ

Դիտվել է՝ 141

Մեկնաբանություններ