ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Մոլոկաններ

Մոլոկաններ
09.09.2025 | 13:44

Էթնիկ տեսակետից մոլոկանները համարվում են ռուսներ, իսկ կրոնական առումով քրիստոնյաներ են, սակայն չեն ընդունում խաչը, սրբապատկերների պաշտամունքը և ճոխ եկեղեցական արարողությունները:

Մոլոկանների անվան ծագման հետ կապված կան մի քանի մեկնաբանություններ: Դրանցից մեկի համաձայն նրանց անունը ծագել է молоко բառից, քանի որ նրանք պասի ժամանակ խախտել են պասի կանոնները և կաթ օգտագործել:

Սակայն հենց մոլոկաններն իրենց անվան ծագումը կապում են աստվածաշնչյան հոգևոր կաթ (духовное молоко) բառի հետ:

Շատ աղբյուրներում նշված է, որ մոլոկան տղամարդիկ ամուսնանալուց հետո պետք է պարտադիր մորուք պահեն: Սակայն դա այդքան էլ էդպես չէ:

Կարելի է հանդիպել նաև շատ մոլոկան տղամարդկանց, ովքեր ամուսնացած չեն, բայց այնուամենայնիվ մորուք են պահում:

Մորուք պահելը իրականում կապված է որոշակի հոգևոր աճի հետ: Եթե դուք հանդիպում եք մորուքով մոլոկան տղամարդու, ապա կարելի է ենթադրել, որ նա հասել է այնպիսի հոգևոր աճի, երբ իր ներքինն ու արտաքինը գտնվում են ներդաշնակության մեջ:

Մոլոկաններն ամուսնանում են միայն մոլոկանների հետ: Նրանց մոտ ամուսնալուծություններն արգելվում են, դե իսկ գերդաստանի իշխանությունը պատկանում է ընտանիքի մեծ մորը, իսկ նրա մահից հետո նրա դերը ստանձնում է մեծ հարսը:

Մոլոկանները փակ և զգուշավոր համայնք են և դա համարում են իրենց ինքնության պահպանման կարևոր գործոնը:

«Սա իմ երկիրն է»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 3076

Մեկնաբանություններ