Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Կատարյալ գործ

Կատարյալ գործ
27.02.2026 | 21:59
Փետրվարի 28
Ինձ հետ առանձին լինելու ավելի շատ ժամանակ տրամադրեք:
Զորությունը և առողջությունը գալիս են այդ ժամերին և մեծ նպաստ բերում քո գործերի բարելավմանը և բարեկամական կապերին:
Աղոթքին տրամադրած ժամերը հոգևոր աճի ու առաջընթացի ժամանակներն են:
Կարճիր այդ ժամերը և կտեսնես, որ գործերով ծանրաբեռնված շատ ժամեր անօգուտ կանցնեն: Երկնքի արժեչափերը շատ տարբեր են երկրի արժեչափերից:
Իմացիր, որ Մեծ Գործավորի համար այն գործիքը, որ շատ է աշխատում, բայց անորակ գործ է անում, ավելի պակաս արժեք ունի, քան կատարյալ գործիքը, որ քիչ է աշխատում, բայց կատարյալ գործ է անում:
Դիտվել է՝ 1359

Մեկնաբանություններ