Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Աղոթարան

Աղոթարան
04.03.2026 | 22:00
Տեր Աստված մեր,
Երկրպագելով գոհանում ենք Քեզանից այսօրվա ընթացքը մեզանից խաղաղությամբ անցկացնելու համար։
Շնորհիր մեզ Տեր, աղաչում ենք Քեզ միշտ հաստատուն մնալ հավատի, հույսի, սիրո և Քո պատվիրանապահության մեջ` խնդրելով խաղաղություն ողջ աշխարհի համար, Քո Սուրբ Եկեղեցու անսասանությունը և մեր անձերի փրկությունը։
Որպեսզի ընդունելով Քեզանից մեր խնդրանքները, նաև մեծ վայելչական փառաբանություն միշտ ի բարձունս առաքենք ամենազոր տերությանդ, Քրիստոս Աստված մեր, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1471

Մեկնաբանություններ