ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի մերժել է Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու օրինագիծը: Ներկայացուցիչների պալատի 213 անդամ կողմ է քվերակել օրինագծին, 214-ը՝ դեմ, որոշիչ մեկ ձայնը Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամինն էր։               
 

Աղոթարան

Աղոթարան
03.04.2026 | 22:00
Տե՛ր,
երկինքը կարծես ծածկված է տրտմության քողով և երկիրը՝ լուռ վկան է Քո խաչելության, երբ մարդը աղաղակեց.
«Ի խաչ եհան»:
Այսօր Խաչն է կանգնած աշխարհի մեջտեղում և նրա վրա՝ Սերը խաչված։
Տե՛ր,
Դու լռեցիր, երբ մեղադրեցին Քեզ,
Դու ներեցիր, երբ խաչեցին Քեզ,
Դու սիրեցիր, երբ մերժեցին Քեզ։
Դու, որ կամեցար խմել դառնության բաժակը, մինչև վերջին կաթիլը,
Դու, որ չմերժեցիր ցավը, որովհետև սիրեցիր մարդուն մինչև վերջ։
Տե՛ր Հիսուս,
Թող Քո խաչված ձեռքերը,
որ տարածվեցին ողջ աշխարհի վրա,
ամուր գրկեն բոլոր նրանց, ովքեր հավատով և հույսով սպասում են Քեզ։
Փա՛ռք Քեզ Խաչյալ Փրկիչ,
Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1236

Մեկնաբանություններ