Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու մասին
Բոլոր ուղեղ և խիղճ ունեցողներին պարզից էլ պարզ է, որ սա քաղաքական հետապնդում է՝ ամենաստոր եղանակներով: Բայց սրա մասին չէ իմ այս գրառումը:
Շարունակ կրկնում եմ և պատեհ առիթով էլի եմ ասելու. այն ուժը, որը չի կարողանում իր առաջնորդի նկատմամբ ապօրինի հետապնդումների դեմն առնել, նա չի կարողանալու ռեժիմի ձեռքից իշխանություն վերցնել:
Սա պարզագույն քաղաքական ճշմարտություն է, քաղաքական այբբենարանի մաս: Պայքարը միայն տնտեսասոցիալական քարոզի և ընտրական տիրույթում պահելը հենց ռեժիմի շահերից էլ բխում է, քանի որ այս պարագային քաղաքական խաղի կանոններ (իսկ դրանք անարդար են) թելադրողը ռեժիմն է:
Հովհաննես Ավետիսյան