ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ճպճպազրույց

Ճպճպազրույց
06.11.2026 | 12:14

Կեղնի՞ մե օրըմ, օր երկնքից տեսնիմ, թե ինչըխ Փաշինյանը փայլցրած սև սանդալներով կիջնի ճեպազրույցի, ու ընտեղ լրագրողներ չեն էղնի

Հարգելի լրագրողներ, չե՞ք հոգնել այդ ձևաչափից: Դուք իսկապես չե՞ք հասկանում, որ ճեպազրույցի համար Փաշինյանին սպասելով ու իր ներկայությամբ «մերկացնող» ձայնագրություններ միացնելով, ընդամենը լուրջ եք ընդունում Փաշինյանին ու իր անլուրջ կերպարի մեջ տեսնում եք Հայաստանի վարչապետին: Ախր ինչքան կարելի է նույն դեմքերով նույն հարցերը տալ ու հնարավորություն ստեղծել Փաշինյանի համար, որ ձեր կողմից բարձրաձայնած հարցերը մարեն ու գնան: Հերիք չի՞ ինդուլգենցիա անվճար տրամադրեք իրեն:
Ձեր բարձրաձայնած որևէ հարցի կապակցությամբ, որտեղ առկա են նաև քրեորեն պատժելի գործողություններ, որևէ մեկդ հաղորդում տվե՞լ է Փաշինյանի կամ մյուս քպական հանցագործների դեմ:
Ոչ, չեք տվել: Բա ու՞մ համար է ամեն շաբաթ բեմադրվող день сурка-ի այս ձևաչափը:
Ճեպազրույցի ձևաչափն ի սկզբանե ձեզ համար չի ստեղծված, որ սուր հարցեր տաք:
Դրա իմաստը Փաշինյանին լրացուցիչ լեգիտիմություն տալն ու խուսանավման հնարավորություններ ստեղծելն է:
Մի խաղացեք այդ խաղը, ԲԱ´Վ Է:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ
Դիտվել է՝ 378

Մեկնաբանություններ