Աղոթարան
05.04.2026 | 22:00
Ով Հարուցյալ Տեր,
Քո անսպառ ողորմությամբ նայի՛ր մեր ազգին՝ հայ ժողովրդին, որ դարերով անցել է խաչի ճանապարհով, բայց երբեք չի կորցրել Հարության հույսը։
Տե՛ր,
պահպանի՛ր Հայաստանը Քո աջով, հեռացրու՛ բոլոր սպառնալիքները,
պաշտպանի՛ր մեր սահմանները,
և արժանացրու մեզ՝ Քո Հարության ճշմարիտ վկաները լինելու այս աշխարհում։
Քրիստոս հարյավ ի մեռելոց
Մեզ և Ձեզ մեծ ավետիս
Փա՛ռք Քեզ, Հարուցյալ Տե՛ր,
այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Մեկնաբանություններ