Վրաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 28-30-ը։ «Մենք խորապես մտահոգված ենք «քաղաքացիական հասարակության» անվան տակ այն անհատներին լիագումար նիստին հրավիրելու որոշմամբ, որոնք աջակցել են Վրաստանում կառավարությունը տապալելու վերջին փորձին»,- ասել է Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին:               
 

«Կառավարությունը լրացուցիչ ջանքեր է գործադրում գյուղատնտեսությունը զարգացնելու համար». Տիգրան Սարգսյան

«Կառավարությունը լրացուցիչ ջանքեր է գործադրում գյուղատնտեսությունը զարգացնելու համար». Տիգրան Սարգսյան
04.10.2012 | 12:31

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Ֆրութֆուլ Արմենիա 8-րդ համաժողովի բացմանը, որի ընթացքում քննարկվելու են հայկական գինու արտադրության զարգացմանն առնչվող հարցեր:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս միջոցառումը բացառիկ հնարավորություն է տալիս պրոֆեսիոնալ մասնակիցների հետ քննարկելու գյուղատնտեսության առջև ծառացած խնդիրները, բացահայտելու ոլորտի զարգացման նոր ուղիներն ու մեթոդները:
«Հանրապետության նախագահը երկու տարի առաջ հռչակեց, որ այսուհետ գյուղատնտեսությունը լինելու է երկրի զարգացման առաջնահերթություներից մեկը: Կառավարությունը լրացուցիչ ջանքեր է գործադրում և միջոցառումներ իրականացնում, որպեսզի արդիականացվի գյուղատնտեսությունը»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ խաղողագործությունը և գինեգործությունը մեր գյուղատնտեսության մեջ ունեն իրենց ուրույն տեղը: 1990-95 թվականներին այս բնագավառում արձանագրվել են լուրջ կորուստներ՝ շուրջ 65 տոկոսով կրճատվել էր խաղողագործության արտադրանքի ծավալները՝ մթերող կազմակերպությունների և գործարանների չգործելու պատճառով:
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խաղողագործության զարգացման համար մենք ունենք մեծ ներուժ: Ուրախալի է, որ այս ոլորտում կան նոր և լուրջ ներդրումներ: Այսօրվա վիճակագրական տվայլները վկայում են, որ խաղողի նկատմամբ պահանջարկը մոտակա տարիների ընթացքում գերազանցելու է առաջարկը: Միևնույն ժամանակ ավելի է խստացվելու խաղողի որակի հարցը, ինչն ստիպելու է ավելի մեծ ուշադրություն դարձնել այդ հանգամանքին:
Այստեղ էլ կարևորովում է խաղողագործությունը ժամանակակից մեթոդներով կազմակերպելու խնդիրը»,- նշել է գործադիրի ղեկավարը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին՝ այս բնագավառում ներդրումներ կատարելու և Հայաստանում ժամանակակից խաղողի այգիներ հիմնելու համար, ինչը լավ օրինակ է այլ գյուղացիական տնտեսությունների համար:
Ֆրութֆուլ Արմենիա 8-րդ միջազգային համաժողովը նվիրված է Հայաստանում խաղողագործության և գինեգործության զարգացման հեռանկարներին: Համաժողովին մասնակցում են միջազգային հեղինակություն վայելող խաղողագործներ, գինեգործներ, գինեգետներ, մարկետոլոգներ Ֆրանսիայից, Արգենտինայից, Ավստրալիայից և այլ երկրներից:
Համաժողովի հիմնական թեման հայկական գինու աշխարհում ճանաչելի ապրանքանիշ՝ բրենդ ստեղծելու հնարավորության քննարկումն է երեք բաղադրիչների շուրջ. որակյալ խաղողի մշակում, բարձրորակ գինու արտադրություն, արտահանման և վաճառքի ճիշտ կազմակերպում:

Դիտվել է՝ 1237

Մեկնաբանություններ