ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Բռնկված հրդեհի հետևանքով տանտերը և տանտիրուհին մահացել են

Բռնկված հրդեհի հետևանքով տանտերը և տանտիրուհին մահացել են
06.10.2012 | 12:19

Հոկտեմբերի 5-ին, ժամը 07.55-ին, ՀՀ ԱԻՆ Վաղարշապատի հրշեջ փրկարարական ջոկատից ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ջրառատ գյուղում տուն է այրվում և տան ներսում մարդ կա:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 06.00-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, 3 կգ տարողության գազի բալոնի հետ անզգույշ վարվելու հետևանքով հրդեհ է բռնկվել 1942 թ. ծնված Արշավիր Եղիազարյանի տանը, ինչի հետևանքով վերջինս և նրա կինը` 1939 թ. ծնված Ռիմա Եղիազարյանը ստացած այրվածքներից տեղում մահացել են:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժ.08.10-ին, մարտական 2 հաշվառկի ուժերով:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Դիտվել է՝ 1076

Մեկնաբանություններ