Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են վճռականորեն պաշտպանելու երկիրը ցանկացած սպառնալիքից կամ թշնամական գործողությունից՝ հայտարարել է արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին: «Թեհրանը նախկինի պես պատրաստ է դիմել դիվանագիտությանը, եթե ԱՄՆ-ը փոխի իր հարկադրական մոտեցումը»,- հավելել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը։               
 

Սրտի տառապանքը

Սրտի տառապանքը
19.04.2026 | 21:59

Ապրիլի 20

Գողգոթայի վրա մի Խաչ կա, որի վրա կախված է միայնակ մեկը. ոչ ոք ուշադրություն չի դարձնում նրան, ոչ իսկ իր մոտ ու սիրելի ծանոթները: Սակայն այդ խաչի մոտ կա ուրիշ մեկը, և Ես ոչինչ չեմ ասում Իմ սիրելիներին. Ես դարձյալ գամված այդ խաչափայտին` կանգնած եմ յուրաքանչյուր խաչվողի կողքին, նրա տառապանքի, նրա սրտի տագնապի այդ ողջ ընթացքում:

Երբևէ մտածե՞լ եք այն ուրախության մասին, որ Իմ աշակերտների համբերատար, ազնիվ, սիրող ու նվիրական հնազանդությունն է պատճառում Իմ սրտին: Ես չեմ ճանաչում ավելի մեծ ուրախություն, քան այն ուրախությունը, երբ Իմ սիրելիներից որևէ մեկը մեծ վստահություն է ցուցաբերում Իմ նկատմամբ:

Ձեռքերիս ու ոտքերիս վրա բացված վերքերն ավելի քիչ ցավ են պատճառում Ինձ, քան այն վերքերը, որ բացվում են ոչ թե թշնամիների պատճառով, այլ Իմ բարեկամների: Նրանց հաճախակի կրկնվող փոքր տարակույսները, փոքր վախերը, փոքր անհասկացողությունները սաստիկ ցավ են պատճառում Ինձ. մինչ օրվա մեջ պատահած ամենափոքրիկ մտերմությունն ու վստահությունը` ուրախացնում են իմ սիրտը: Ես, որ խոսում եմ ձեզ հետ, ձեր Տերն եմ:

Դիտվել է՝ 1401

Մեկնաբանություններ