ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Մի մոտեցեք իմ Օծյալներին

Մի մոտեցեք իմ Օծյալներին
02.08.2026 | 13:18

ՊԱՏԱՍԽԱՆ․ «ՏԻՐՈՋ ՕԾՅԱԼ» արտահայտության մասին, որը, որոշ մեկնաբանների կարծիքով, վերապահված է միայն ՏԵՐ ԵՎ ՓՐԿԻՉ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ․

Այո՛, Միակ Փրկիչը, Տերն ու Փրկագործ Օծյալը՝ Մեսիան, մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Ոչ ոք չի կարող զբաղեցնել Քրիստոսի տեղը կամ հավասարվել Նրան։

Սակայն Սուրբ Գրքում և Եկեղեցու կյանքում «օծյալ» բառը գործածվում է նաև ավելի լայն՝ ծառայական իմաստով։

1. Բացարձակ և փրկագործական իմաստով Օծյալը միայն Հիսուս Քրիստոսն է։ «Քրիստոս» բառը հունարեն նշանակում է «Օծյալ»։

2. Աստծուց տրված ծառայության իմաստով «Տիրոջ օծյալ» են կոչվում նաև այն անձինք, որոնք ընտրվել և օծվել են որոշակի սրբազան կամ թագավորական ծառայության համար։

3․ Աստվածաշնչյան վառ օրինակ է Սավուղ թագավորի պատմությունը։ Երբ Սավուղը մեղանչում էր և հետապնդում Դավթին՝ նրան սպանելու նպատակով, Դավիթը քարանձավում հնարավորություն ունեցավ սպանելու նրան, սակայն ձեռք չբարձրացրեց նրա վրա և իր մարդկանց ասաց․

«Երդվում եմ Տիրոջ անունով, որ այդ բանը չեմ անի իմ տիրոջ՝ Տիրոջ կողմից օծյալ մարդու նկատմամբ, իմ ձեռքը չեմ բարձրացնի նրա վրա, որովհետև նա Տիրոջ օծյալն է» ( Ա Թագ. 24:7)։

4․ Մեկ այլ տեղ Դավիթն ասում է․ «Ո՞վ կարող է ձեռք բարձրացնել Տիրոջ օծյալի վրա և թողություն ստանալ, Քա՛վ լիցի, որ ես իմ ձեռքը բարձրացնեմ Տիրոջ օծյալի վրա» ( Ա Թագ. 26։9, 11)։ Սավուղի օրինակը ցույց է տալիս, որ նա «Տիրոջ օծյալ» էր կոչվում նույնիսկ այն ժամանակ, երբ մեղանչում և անարժան վարք էր դրսևորում, քանի որ թագավորական օծումը ստացել էր Աստծո հրամանով՝ Սամուել մարգարեի միջոցով։ Դավիթը չարդարացրեց Սավուղի մեղքերը, բայց նաև սեփական ձեռքով չբռնազավթեց Աստծո դատաստանի իրավունքը։

5․ Աստված պատվիրում է․ «Իմ օծյալներին մի՛ մոտեցեք և իմ մարգարեների հանդեպ չար մի՛ եղեք» (Ա Մնաց․ 16։22)։ Իսկ սաղմոսում Տերը պատգամում է. «Մի՛ մոտեցեք իմ օծյալներին, և մի՛ մեղանչեք մարգարեներիս դեմ» (Սաղմ. 104:15)։ Այս խոսքերն իրենց անմիջական պատմական համատեքստում վերաբերում են Աստծո ուխտի ժողովրդին, նահապետներին և մարգարեներին, սակայն արտահայտում են նաև ընդհանուր սուրբգրային սկզբունք՝ Աստծո ծառայության համար առանձնացված անձանց նկատմամբ չգործել բռնություն, չարություն և ինքնակամ դատաստան։

6․ Եկեղեցում ձեռնադրության և օծման միջոցով հոգևորականին շնորհվում է իր ծառայությունն իրականացնելու համար անհրաժեշտ Սուրբ Հոգու շնորհը՝ ոչ թե նրան Փրկիչ դարձնելու, այլ Քրիստոսին և Նրա Եկեղեցուն ծառայեցնելու համար։ Օծումը չի վերացնում մարդու ազատ կամքը և չի նշանակում, թե օծյալ անձն այլևս չի կարող մեղանչել։ Այն հաստատում է նրա կանոնական ծառայությունն ու այդ ծառայությանը տրված շնորհը։

7․ Ամենայն Հայոց Կաթողիկոսին «օծյալ» կոչելը չի նշանակում նրան Քրիստոսի հետ նույնացնել։ Դա ընդունելն է նրա կանոնական ընտրությունը, ձեռնադրությունը, օծումը և Հայոց Եկեղեցու մեջ նրան վստահված հայրապետական ծառայությունը։

8․ Կաթողիկոսական օծումը, Հայ Եկեղեցու կարգի համաձայն, կատարվել է տասներկու եպիսկոպոսների մասնակցությամբ՝ առաքելական հաջորդականության և Եկեղեցու եպիսկոպոսական միասնության տեսանելի վկայությամբ։

9․ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծմանը մասնակցել և ձեռնադրել են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Երուսաղեմի Հայոց Պատրիարքը, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքը, ինչպես նաև Մայր Աթոռի և նվիրապետական մյուս Աթոռների բարձրաստիճան հոգևորականներ: Դա խորհրդանշում էր Հայ Եկեղեցու նվիրապետական միասնությունը և բոլոր նվիրապետական աթոռների համախոհությունը:

10․ Հետևաբար «Տիրոջ օծյալ» արտահայտությունը տվյալ դեպքում ոչ թե Քրիստոսի հետ նույնացման, այլ Հայրապետի՝ Եկեղեցում ստացած կանոնական օծման և ծառայական իշխանության ճանաչումն է։

ԱՅՍՊԻՍՈՎ․ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունը, ձեռնադրությունն ու օծումը կատարվել են Հայ Եկեղեցու ազգային-եկեղեցական և կանոնական կարգի համաձայն։

Որպես կանոնականորեն ընտրված և օծված Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ նրա դեմ որևէ պետական, աշխարհական կամ հոգևորական անձ իրավունք չունի գործելու զրպարտությամբ, նվաստացմամբ, ինքնակամ բռնությամբ, վիրավորանքով կամ Եկեղեցու կանոնական կարգը շրջանցող ապստամբությամբ։

Ցանկացած քննադատություն պետք է լինի ճշմարտախոս, փաստարկված, հարգալից և կանոնական, ոչ թե հայհոյախառն, բռնի կամ պառակտիչ։

Այս պատճառով անձնական տպավորությամբ, կողմնակալ շարժառիթներով, պատվերներով կամ ամբոխային տրամադրությամբ հոգևոր առաջնորդին դատավճիռ արձակելը քրիստոնյային վայել չէ։

Պողոս առաքյալը զգուշացնում է․

«Դու ո՞վ ես, որ դատում ես ուրիշի ծառային։ Իր Տիրոջ առջև է կանգուն կամ ընկած։ Բայց նա կանգուն կմնա, որովհետև Տերը կարող է նրան կանգուն պահել» (Հռոմ. 14:4):

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 203

Մեկնաբանություններ