ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ՌԴ Պետդումայի ընտրությունների մասին: «Ընտրությունների արդյունքը կլինի ընդհանուր պատասխանն այն ուժերին, որոնք ցանկանում են թուլացնել Ռուսաստանը, կասեցնել նրա զարգացումը, զրկել մեզ ինքնիշխանությունից և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքից։ Իսկ նոր շրջանների՝ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները, Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո առաջին անգամ, կմասնակցեն Պետդումայի ընտրություններին»,-նշել է նա։               
 

Նրան պետք են մանկուրտներ՝ կտրված պատմությունից, հիշողությունից ու սեփական մտածողությունից

Նրան պետք են մանկուրտներ՝ կտրված պատմությունից, հիշողությունից ու սեփական մտածողությունից
17.09.2026 | 11:20

Բնավ չթիրախավորելով որևէ մեկին՝ մի հետաքրքիր հանգամանքի եմ ուզում անդրադառնալ (իհարկե, չներքաշվելով նիկոլական հերթական սադրիչ օրակարգի մեջ):

Տեսեք՝ երեկ նիկոլական պատգամավորներից մեկը իր մանկական տրավմաների մեղավոր «կարգեց» բոլոր նախկիններին (տարիքը չձգեց, թե չէ կհասներ Անդրոպովին ու Բրեժնևին): Այսինքն՝ այդ չար ու չկամ «նախկիններն» են մեղավոր, որ ինքը չի սովորել ու չի կրթվել և ստիպված վերջում դարձել է նիկոլական:

Ընդամենը մի քանի օր առաջ էլ, PISA-ի հարցումների հետ կապված, նույն ԱԺ-ում ինչքան «կարկառուն» ՔՊ-ական կար՝ խոսում էին ու արդարանում, թե բա՝ «էդ երեխեքը դպրոց են գնացել 2015-ին ու տարրական կրթությունը ստացել են մինչև 2018 թվականը. կրթության ոլորտը տապալել են նախկինները, դրա համար էլ սերունդը անկիրթ է եղել»:

Հավատացեք՝ սա ոչ թե հեգնանքով եմ ասում, այլ դառը ժպիտով: Հիմա եկեք հասկանանք, թե իրականում ում չի ձեռնտու կիրթ ու տրամաբանող սերունդ ունենալը։

Նիկոլին և նրա ոճի պոպուլիստ ու դեմագոգ իշխանություններին կիրթ հասարակությունը ձեռնտու չէ, որովհետև կիրթ հասարակությանը դժվար է տարիներով նույն մեղավորների պարզունակ պատմությունը վաճառել, դժվար է նրա փոխարեն որոշել՝ ինչ հիշել, ինչ մոռանալ և ինչի մասին հարցեր տալ։ Նրան պետք է ձրիակեր, միատոն ու միաոճ «մտածող» զանգված՝ պոտենցիալ ընտրող, ուրիշ ոչինչ:

Հենց այդ պատճառով էլ, կրթության արհեստական նոր չափորոշիչներով ամեն ինչ գլխի վրա շրջելով, քարուքանդ են արել կրթության բնական ցիկլը։ Աղավաղել են հայոց պատմության ու գրականության դասավանդման բովանդակությունն ու մոտեցումները, իսկ բուհերում հաստատել «պրոլետարիատի դիկտատուրա», որտեղ ազատ ակադեմիական միտքը պետք է ենթարկվի քաղաքական իշխանության տրամաբանությանը։

Ավելին, ԵՊՀ-ի մի շարք ընդդիմադիր դասախոսների՝ ծիծաղելի պատճառաբանություններով համալսարանից հեռացնելը ասվածի դասական օրինակներից է։ Համալսարանը, որտեղ պետք է ազատ միտք, բանավեճ ու տարբեր տեսակետների մրցակցություն լինի, վերածվել է քաղաքական կոնֆորտ զոնայի։

Ու գուցե հենց սա է ամբողջի ամենակարևոր հանգամանքը․ Նիկոլին ապագայի համար պետք չեն կիրթ ու սեփական դատողություն ունեցող քաղաքացիներ։ Նրան պետք են մանկուրտներ՝ կտրված պատմությունից, հիշողությունից ու սեփական մտածողությունից, որոնց համար ինքը կկառուցի «երջանիկ»՝ բացառապես գեղեցիկ տեսարաններով մի կենսատարածք, ոչ թե՝ Հայրենիք։

Հ. Գ. Վերը նշված գործընթացի, այսինքն, աչքերին թոզ փչելու բնական օրինակը սրանց կողմից անընդհատ թմբկահարվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» կառուցելու մասին մարազմն է:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 268

Մեկնաբանություններ