ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

ՔՊ-ի դուռն ու լուսամուտը

ՔՊ-ի դուռն ու լուսամուտը
16.10.2026 | 11:35


Եկեղեցու գործերը քննող Ազգային ժողովի ՔՊ-ական վեց հոգանոց հանձնաժողովի անդամներին բազմաթիվ փորձություններ են սպասվում։ Այսօր թիվ 1 փորձության օրն է։
Եվ այսպես, հունիսի 7-ի իշխանազավթման նախօրեին ՔՊ-ականները՝ ի դեմս Արայիկ Հարությունյանի, Ժաննա Անդրեասյանի ու Նիկոլ Փաշինյանի, ի լուր աշխարհի ազդարարեցին, որ կես միլիոն դոլարով Լոնդոնից գնել են «հայկական եկեղեցու դռան փեղկ»։
Շատ կարճ ժամանակում հնարավոր եղավ պարզել, որ գործ ունենք պետական պահուստային ֆոնդի միջոցների հաշվին, կոռուպցիոն սխեմայով վիճելի ու վավերականությունից զուրկ քանդակազարդ փայտե կտոր ձեռք բերելու գործարքի հետ։ Այդ կապակցությամբ 10 օր առաջ հաղորդում եմ ներկայացրել իրավապահ մարմիններին՝ քրեական գործ հարուցելու, նախաքննություն սկսելու և վերոնշյալ երեք անձանց գույքի վրա կալանք սահմանելու պահանջով՝ հաշվի առնելով, որ նույն հանցավոր եղանակով պատրաստվում են պետական միջոցների հաշվին գնել անհայտ ծագում ունեցող դռան փեղկի մյուս մասը։
Քրեական գործ հարուցելու հաղորդման փաթեթը կհասցեագրվի նաև Ռուբեն Ռուբինյանին՝ ծանոթանալու և հանձնաժողովի անդամներին ներկայացնելու համար։
Հանձնաժողովի երեք կին անդամներին հորդորում եմ շուտափույթ լքել հանձնաժողովի կազմը, քանի որ հաջորդիվ բացահայտումների ու փաստերի հրապարակումից հետո հանձնաժողովի անդամներին տրվելու են, մեղմ ասած, շատ վատ բնութագրումներ։
Հիշե՛ք, որ նախապես զգուշացրել եմ։

Հայկ ԴԵՄՈՅԱՆ
Դիտվել է՝ 500

Մեկնաբանություններ