Առաջիկա երեքշաբթի Երևանում կայանալիք Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի ավարտին կողմերը կհայտարարեն հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամության մասին, չանդրադառնալով, սակայն, Եվրամիությանը Հայաստանի հնարավոր անդամակցության հարցին։ Գագաթնաժողովին կմասնակցեն Եվրոպական հանձնաժողովի նախագահ ՈՒրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Կանադայի վարչապետն ու եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ։                
 

Վտանգավոր վարքագիծ ազգային միասնականության համար

Վտանգավոր վարքագիծ ազգային միասնականության համար
07.01.2026 | 13:41

Հայտարարություն

Նիկոլ Փաշինյանը, օգտագործելով պետական, վարչական և իշխանական այլ ռեսուրսներ, քաղաքացիների աննշան հատվածի՝ մոտ 0,1–0,2 տոկոսի մասնակցությամբ, փորձում է ստեղծել հանրային լայն աջակցության պատրանք։ Այս ամենի նպատակը ազգային մեր ինքնության ամենահին և կարևորագույն կառույցներից մեկի հեղինակազրկումն ու քայքայումն է։

Անկախ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կամ առանձին եկեղեցական այրերի հետ կապված՝ կեղծ թե իրական շրջանառվող ասեկոսեներից, «Հայկական ճանապարհ» կուսակցությունը խստորեն դատապարտում է նման վարքագիծը և այն համարում վտանգավոր ազգային միասնականության համար։

«Հայկական ճանապարհ» կուսակցություն

Դիտվել է՝ 5474

Մեկնաբանություններ