«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Անանը բանակցել է Ասադի հետ

Անանը բանակցել է Ասադի հետ
09.07.2012 | 17:39

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը Դամասկոսում հակամարտության կարգավորման հարցով բանակցություններ է վարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:

Բանակցությունների ավարտից հետո Անանն ընդգծել է, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, և կողմերը համաձայնել են, որ բռնությունները երկրում պետք է դադարեցնել:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Անանը հայտարարել էր, որ երկրում կայունություն հաստատելու ծրագիրը մինչ այժմ հաջողություն չի արձանագրել:

Դիտվել է՝ 4114

Մեկնաբանություններ