«Մենք կարևոր դասեր ենք քաղել և արժեքավոր փորձ ենք ձեռք բերել նախորդ պատերազմից։ Ներկայումս մեր բալիստիկ հրթիռները գտնվում են իրենց դիրքերում, մեր ուժը մնում է անսասան։ Սա ամենահստակ ուղերձն է, որը մենք կարող ենք հղել Միացյալ Նահանգներին` եթե տեղի ունենա հարձակում, մենք կպատասխանենք շոկային, արագ և շատ հզոր հակահարվածով»,- հայտարարել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Աբբաս Արաղչին։               
 

Այս քաղաքը իմն է՝ իմ երեխան

Այս քաղաքը իմն է՝ իմ երեխան
19.05.2024 | 15:14

Այս քաղաքի երակներով իմ արյունն է հոսում,

այս քաղաքը իմն է՝ իմ երեխան,

այստեղ հերթերի մեջ Նարեկացին է ընդվզում,

և Չարենցն է փողոցներով վազում՝

ափերի մեջ սիրտը լազուր:

Այս քաղաքը իմն է՝ իմ հիվանդ երեխան,

երեխան իմ հանճարածին,

որին հարկավոր է հասարակ մի բան՝

օդ-Հոգու թթվածին:

ՈՒ ես դուրս եմ ելնում ճարելու բանն այդ,

սակայն հենց փողոցի անկյունում էժան

դիմավորում է ինձ մի անթրաշ միլիցասեր՝

փողկապ կապած ենիչերի խուժան,

և ասում է՝ չկա՛,

բանն այդ չկա,

կա փող միայն, ուրիշ ոչինչ,

ո՛չ Հայրենիք,

ո՛չ էլ Աստծու Երկինքը ջինջ,

կա լոկ դրամ,

ու... թքում է գետնի վրա:

Շուռ եմ գալիս ու հեռանում,

և կռնակս է ծանրանում

ոչ թե վշտից, ոչ թե դարդից,

այլ նրա գեշ ու սմսեղուկ

հայացքից չար ու տմարդի:

Եվ իմ աչքի առաջ մեռնում է երեխաս,

իմ միակ ԵՐԵԽԱՆ...

Տեր իմ, շտապիր առաջ,

Տեր իմ, փրկիր նրան, Տեր իմ, փրկիր նրան,

ա՜խ, մի մեռիր, իմ Երրորդ մաս,

դեռ մի քիչ էլ դու դիմացիր,

իմ Երևան, իմ Երևան, իմ Երևան,

մինչև շուտով քո երկնքում

Աստծու Որդին իր նշանով

ա՜խ, երևա, ա՜խ, երևա, իմ Երևան:

Վարդան Խարազյան

Դիտվել է՝ 10906

Մեկնաբանություններ