Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ տեղեկացնում է Axios-ը։ Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման և անցկացնել երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ բացառելով մի շարք արաբական և մահմեդական երկրների դիտորդների մասնակցությունը։               
 

Անասնաֆերմա

Անասնաֆերմա
05.10.2025 | 11:32

Մենք բոլորս խաղաղության ծնունդ ենք։ Խաղաղությունը, ոչ մեկի մենաշնորհը չէ։ Խաղաղությունը Աստվածատուր երևույթ է։

նիկոլն Աստված չէ, որ խաղաղություն արարի։

Նա սովորական խաբեբա է, ով ստով ազգ է կերակրում։ Ինչքան էլ հալվա ասես` բերանդ չի քաղցրանա։ Պատերազմի սպառնալիքի տակ թշնամին ուզածը ստանում է։ Եվ պիտի ստանա, քանի դեռ տալիս ես։

Եթե մեկը քո հետ խնդիր ունի` պիտի ճակատիդ խփի, որքան էլ նրանից հաշտություն աղերսես։ Հլա որ չի խփում, քանի դեռ քո կամոք տալիս ես` Արցախը, Կապան տանող ճանապարհը, Սև լճի շրջակայքը, Ջերմուկի բարձունքները, Վարդենիսի ձյունապատ գագաթները, Տավուշի արևելյան սահմանները, հիմա էլ օրակարգի մեջ է Զանգեզուրի միջանցքը։

Երկրի կորստով իշխանությունները խաղաղություն են ստեղծում։

Հիմա աշխարհի ամենախաղաղ վայրը Ստեփանակերտն է, վաղը կարող է լինել Էրիվանը։

Մինրդեռ, իշխանությունները բան ու գործ թողած խաղաղություն են ստեղծում, չագուչը ձեռքներին օդ են ծեծում ու խաղություն կռում։

Ձեռքի հետ էլ ընտրաշավ են իրականացնում։

Եկող տարի ընտրություններ են։ Ով պատերազմ չի ուզում` պիտի ձայն տա ՔՊ-ին։

Իսկ ո՞վ խաղաղություն չի ուզում...

Ոչխարի բկից են բռնել։

03.10.2025թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 4833

Մեկնաբանություններ