«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

Խոսքի համար պատժելը իշխանության «նորման» է դառնում. փաստաբան է ձերբակալվել

Խոսքի համար պատժելը իշխանության «նորման» է դառնում. փաստաբան է ձերբակալվել
17.10.2025 | 11:47

Շենգավիթի դատարանի բակից հոկտեմբերի 16-ին ձերբակալվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, ով սոցիալական ցանցում քննադատել էր քննիչներին, դատավորներին ու դատախազներին։

Նրա նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «պաշտոնատար անձանց մասին արատավորող տեղեկություն հրապարակելու» մեղադրանքով։

Այս պատմությունը լակմուսի թուղթ է, որը բացահայտում է մեր պետության իրավաքաղաքական իրավիճակը։

Անկախ նրանից՝ Կոչուբաևի գրառումն ընդունելի է, թե ոչ, այն շարունակում է մնալ խոսքի ազատության դաշտում։ Քաղաքացուն ազատությունից զրկել կարծիք արտահայտելու համար նշանակում է վերջնականապես խաթարել ժողովրդավարական պետության հիմքերը։

Փաստաբանը դատական համակարգում քաղաքացու իրավունքների պաշտպանության վերջին հույսն է։ Երբ հենց փաստաբանն է դառնում իշխանության ճնշման թիրախ, դա ուղերձ է ողջ փաստաբանական ինստիտուտին՝ լռելու կամ հետապնդման ենթարկվելու սպառնալիքով։

Փաստաբանական ինստիտուտը իշխանությունից անկախ գործող եզակի կառույցներից է։ Դրա նկատմամբ ճնշումն ակնհայտորեն միտված է արդարադատության համակարգի վերջնական «զավթմանը»՝ իրավական դաշտի լիակատար վերահսկողության հաստատման համար։

Երբ լրագրողին դատում են «սուտ տեղեկություն տարածելու» համար, հոգևորականին՝ «իշխանության զավթման կոչերի» համար, իսկ փաստաբանին՝ քննադատության համար, այլախոհությունը փաստացի վերածվում է հանցագործության։ Սա այլևս առանձին դրվագ չէ, այլ հետևողական գործընթաց՝ ժողովրդավարությունը փոխարինելու ավտորիտար մոդելով։

Ալեքսանդր Կոչուբաևի գործը մասնավոր պատմություն չէ։

Սա զգաստության կոչ է բոլոր մարդկանց, ովքեր դեռ հավատում են, որ կարող են ազատ խոսել և պաշտպանված լինել օրենքով։

Կարծիք արտահայտելու, խոսքի իրավունքի պաշտպանությունը կարևոր է՝ հատկապես 2026-ի խորհրդարանական ընտրություններ համատեքստում:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 14817

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ